Շեմային տրամաբանություն
Շեմային տրամաբանություն, տրամաբանության բաժին, որն ուսումնասիրում է շեմային տրամաբանական ֆունկցիաները։ տրամաբանական ֆունկցիան կոչվում է շեմային, եթե գոյություն ունեն այնպիսի իրական թվեր (որտեղ -ն կոչվում է «շեմ»), որ , եթե և հակառակ դեպքում, սովորաբար դիտարկվում են կամ արժեքներ ունեցող փոփոխականներից կախված շեմային ֆունկցիաները։ Շեմային տրամաբանությունը ուսումնասիրում է տարբեր տիպի տրամաբանական ֆունկցիաների ներկայացման հնարավորությունները շեմային ֆունկցիաների օգնությամբ։ Շեմային տրամաբանությունը առաջացել է որպես կենդանիների և մարդու նյարդային համակարգի աշխատանքի որոշ սկզբունքների ձևայնացում (օրինակ՝ նեյրոնների գրգռումը նրանց կողմից ընդունվող նյարդային ազդանշանների ազդեցությամբ նկարագրվում է շեմային ֆունկցիաների միջոցով)։ Շեմային տրամաբանության նշանավոր ներկայացուցիչներն են ամերիկացի գիտնականներ Ուորեն ՄաքՔալոկը, Ու․ Փիտսը, Ս․ Մուռոգան և խորհրդային գիտնական Վ․ Ի․ Վարշավսկին։
Գրականություն
- Дертоузос М․, Пороговая логика, пер․ с англ․, М․, 1967