Վարդակակաչ

testwiki-ից
04:55, 27 հուլիսի 2024 տարբերակ, imported>ՍահակԲոտ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տաքսոտուփ2 Վարդակակաչ (Կաղապար:Lang-lat) ,Հաւկուր ծաղիկ, վարդակակաչ, շուշանազգիների (Liliaceae) ընտանիքի սոխուկավոր բազմամյա խոտաբույսերի ցեղ։

Հայտնի է, որպես դեկորատիվ բույս, գույություն ունեն վարդակակաչի շատ սորտեր և ձևեր։ 17-րդ դարում Հոլանդիայում տեղի ունեցավ պահանջարկի բում այս բույսի նկատմամբ, հայտնի՝ վարդակակաչամանիա, որն ավարտվեց Հոլանդիայի ֆոնդային բորսայի կործանումից հետո 1637 թվականին։

Անվանում

Լատիներեն անվանումն առաջացել է Կաղապար:Lang-fa («տուրբան») բառից (այդպես են նրանք անվանում տղամարդու գլխի ծածկը՝ չալման)[1]։.

Բուսաբանական նկարագիր

Ձևաբանական առանձնահատկություններ

Երկծաղիկավոր վարդակակաչի թերթիկները հասնում են մինչև 3 սմ երկարության, ապիտակ են, հիմքում՝ դեղին։ Բարձրությունը կախված է տեսակներից և սորտերից, հասնում է 10-20 մինչև 65-100 սմ։

Ցողուն

Ցողունը կանգուն է, գլանաձև, բարձրությունը՝ 6-50 սմ։ Տերևները 2-3(5) են, գծանշտարաձև կամ ձվաձև։

Ծաղիկ

Ծաղիկները մեկական են (հազվադեպ՝ 2-3), վառ գունավորված։ Պտուղը եռակող, բազմասերմ տուփիկ է, սերմերը՝ տափակ, դեղնադարչնագույն։ Ծաղիկները խոշոր են, մուգ կարմիր։ Ծաղիկները խոշոր են, կարմիր, վարդագույն, հազվադեպ՝ դեղին։ Ծաղիկը մուգ կարմիր է, ծաղկաթերթիկների հիմքում կան սև, հազվադեպ՝ դեղին բծեր։ Ծաղկի բանաձևը՝ Կաղապար:Nobr

Պտուղ

Տուփիկը եռանկյունաձև է, հարուստ է սերմերով։ Սերմերը հարթ են, եռանկյունաձև դեղնաշականագույն։

Կենսաբանական առանձնահատկություններ

Ծաղկում է ապրիլ-հունիսին։ Խճճված վարդակակաչ Փոքր Կովկասի բնաշխարհիկ է։ Հազվադեպ հանդիպող, գեղագարդիչ տեսակ է։ Հայտնաբերվել է միայն Սյունիքի մարզում՝ 1700-1800 (2000) մ բարձրություններում։ Աճում է անտառեզրերին, խոտածածկ խոնավ լանջերին, ենթալպյան և ալպյան մարգագետիններում։ Միակ վարդակակաչ է Կովկասում, որ ունի ցիտրուսի նուրբ հոտ։ Սոսնովսկու վարդակակաչ Հայաստանի բնաշխարհիկ է։ Հանդիպում է միայն Սյունիքի մարզում (1500-2500 մ բարձրություններում)։ Աճում է ժայռերի, փլվածքների, խոշոր քարերի արանքում, գիհու և կաղնու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջ-մայիսի սկգբներին։ Ֆլորենսկու վարդակակաչ ևս հանդիպում է նույն մարզում (400- 1200 մ բարձրություններում)։ Աճում է ստորին և միջին լեռնային գոտիների չոր, քարքարոտ լանջերին կամ գիհու նոսրանտառներում։ Ծաղկում է ապրիլի վերջին։ Չորադիմացկուն է։ ՀՀ գրեթե բոլոր մարզերում տարածված են։

Տեսակներ

Հայտնի է 80 (այլ տվյալներով՝ 140)[2], Հայաստանում՝ 7 տեսակ՝ վարդակակաչ խճճված կամ խառը (T. confusa), վարդակակաչ Սոսնովսկու (T. sosnowskyi), վարդակակաչ երկծաղկավոր (T. biflora), վարդակակաչ Յուլիայի (T. julia), վարդակակաչ վայրի կամ անտառային (T. sylvestris), վարդակակաչ Ֆլորենսկու (T. florenskyi) և վարդակակաչ կաղզվանյան (T. kaghyzmanica), որոնք գրանցված են ՀՀ Կարմիր գրքում։ Վարդակակաչի մշակովի սորտերը ավելի քան 4000՝ միավորված են վարդակակաչ Գեսների (T. gesneriana) հավաքական տեսակում ծագում են վայրի վարդակակաչից և տարբերվում ծաղիկների ձևով, գունավորմամբ, ծաղկման շրջանի տևողությամբ և այլն։

Ծագում և տարածում

Յուլիայի վարդակակաչ աճում է (ստորինից մինչև վերին լեռն, գոտի, 1000-2400 մ բարձրություններում)՝ չոր, քարքարոտ, կրաքարոտ լանջերին, թփուտներում, լեռնատափաստանային բուսականության մեջ, ծաղկում է մայիսին, սոխուկներն օգտագործում են սննդի մեջ և վարդակակաչ երկծաղկավոր [աճում է ստորին և միջին լեռնային գոտիներում (800-1600 մ բարձրություններում), չոր քարքարոտ կամ կավային լանջերին, արևոտ վայրերում, մարգագետիններում, կիսաանապատներում և այլն, ծաղկում է փետրվար-մարտին տեսակները։ Շատ հազվադեպ հանդիպող անտառային կամ վայրի վարդակակաչ (հանդիպում է միայն Տավուշի մարզի ստորին և միջին լեռնային գոտիներում, աճում է անտառեզրերին, մարգագետիններում, լուսավոր անտառների ավազոտ կամ քարքարոտ տեղերում, երբեմն՝ որպես մոլախոտ՝ ցանքերում) և կաղզվանյան վարդակակաչ հանդիպում է Ապարանի ֆլորիստիկական շրջանի միջին լեոնային գոտում (1500- 1600 մ բարձրություններում), աճում է խոտածածկ լանջերին տեսակները անհետացման վտանգի տակ են։

Վարդակակաչ անտառային
  • Կաղապար:Bt-latarm, անտառային վարդակակաչը ծագում է Միջին Ասիայից ու Հայաստանից։

Տերևները լայն են, ալիքաձև եզրերով։ Ծաղկակիր ցողունը տարբեր սորտերի մոտ տարբեր երկարություն ունի (10-80 սմ)։ Ծաղիկը խոշոր է, ամենաբազմազն գունավորմամբ (սպիտակից մինչև գրեթե սև)։ Վեգետացիոն շրջանը շատ կարճ է։ Արարատյան դաշտում սկսվում է վաղ գարնանը՝ մարտ-ապրիլին և ավարտվում մայիսին։ Ներկայումս հայտնի են շուրջ 4000 մշակաբուսային տեսակներ, ստացված անտառային վարդակակաչից։

Օգտագործում դեկորատիվ այգեգործությունում

Հայաստանում աճող բոլոր վարդակակաչները գեղազարդիչ են։ Վարդակակաչները կարելի է օգտագործել նաև վաղ գարնանային ծաղկային ձևավորումներում և կտրելու ծաղիկ ստանալու համար։ Շնորհիվ ծաղիկների բազմազան ու հարուստ գունավորման, միայն վարդակակաչներով կարելի է ստանալ շատ հետաքրքիր ու բարձր դեկորատիվ ծաղկային ձևավորումներ։

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

Արտաքին հղումներ

Կաղապար:ՀԲ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Տաքսոնի նավարկում Կաղապար:Վիքիբառարան

  1. Н. Ф. Золотницкий. Цветы в легендах и преданиях. Москва, 1913.
  2. Govaerts, R., Dransfield, J., Zona, S.F, Hodel, D.R. & Henderson, A. (2006). World Checklist of Liliaceae. The Board of Trustees of the Royal Botanic Gardens, Kew. Published on the Internet; http://apps.kew.org/wcsp/qsearch.do;jsessionid=BA241719F3093133553E7B838A5A77AD accessed 30 March 2009 Список родов семейства Лилейные Կաղապար:Ref-en