Դեզամինացում

testwiki-ից
21:58, 3 հունիսի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Դեզամինացում (դեզամինացումն ամիններ), ապամինացում, օրգանական միացությունից ամինախմբի (NH2) պոկում։ Դեզամինացման դեպքում ամինախումբը փոխարինվում է այլ խմբերով (օրինակ, H,OH,OR, հալոգեն) կամ առաջանում է կրկնակի կապ։ Առաջնային ամինների դեզամինացում տեղի է ունենում ազոտային թթվի (HNO2) ազդեցությամբ, այս դեպքում ալիֆատիկ շարքի առաջնային ամիններից առաջանում են սպիրտներ և օլեֆիններ։ Ցիկլավոր ալիֆատիկ ամինների դեզամինացումն ուղեկցվում է օղակի մեծացմամբ կամ փոքրացմամբ։ Արոմատիկ ամիններն ազոտային թթվի ազդեցությամբ (հանքային խիտ թթուների ներկայությամբ) տալիս են դիազոնիումի աղեր։ Որոշ ֆերմենտներ և բակտերիաներ դեզամինացնում են ամինաթթուները՝ անջատելով ամոնիակ։ Դեզամինացումն կարևոր դեր է խաղում կենդանիների, բույսերի և միկրոօրգանիզմների կենսագործունեության պրոցեսներում։ Կաղապար:Քիմիա-անավարտ Կաղապար:ՀՍՀ