Ռելաքսացիայի ժամանակ

testwiki-ից
06:25, 3 օգոստոսի 2016 տարբերակ, imported>GeneratorBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ռելաքսացիայի ժամանակ, ժամանակահատված, որի ընթացքում հավասարակշռությունից դուրս եկած ֆիզիկական համակարգի գրգռման ամպլիտուդային արժեքը նվազում է e անգամ (eբնական լոգարիթմի հիմքն է)։ Սովորաբար նշանակվում է հունարեն τ տառով։

Համաձայն լը Շատելյե-Բրաունի սկզբունքի, կայուն հավասարակշռության վիճակից ֆիզիկական համակարգի շեղման դեպքում առաջանում են ուժեր, որոնք ձգտում են համակարգը վերադարձնել հավասարակշիռ վիճակի։ Եթե հավասարակշռության վիճակում որևէ f ֆիզիկական մեծության արժեքը f0 է, ընդ որում շեղումը հավասարակշռությունից՝ |ff0|f0, ապա առաջին մոտավորությամբ կարելի է համարել, որ այդ ուժերն ուղիղ համեմատական են շեղմանը։ Կինետիկական հավասարումն f մեծության համար գրվում է

dfdt=λ(ff0)

Տեսքով, որտեղ λ-ն որոշ պարամետր է,, իսկ մինուս նշանը ցույց է տալիս, որ համակարգի ռեակցիան գրգռման հանդեպ հանգեցնում է համակարգը հավասարակշռության վիճակին վերադառնալուն։

Ռելաքսացիայի ժամանակը՝

τ=1λ

Այս դեպքում f մեծությունը կփոխվի

f(t)=f0+Δf0et/τ

Օրենքով, որտեղ Δf0=f(0)f0-ն սկզբնական գրգռումն է։

Կիրառությունը

Ռելաքսացիայի ժամանակի մոտավորությունը լայնորեն օգտագործվում է ֆիզիկայում կինետիկական պրոցեսների նկարագրության համար, երբ խոսքը վերաբերում է հավասարակշռված վիճակ հաստատվելու կինետիկային։ Անցումը անհավասարակշռված վիճակից հավասարակշռվածին ուղեկցվում է էներգիայի ցրումով և ոչ դարձելի պրոցես է։ Հավասարակշռության հաստատումը հաճախ ընթանում է մի քանի փուլերով, որոնք բնութագրվում են առանձին ռելաքսացիայի ժամանակներով։ Այսպես, լույսից մոլեկուլների գրգռման ժամանակ ջերմային հավասարակշռության հաստատումը տեղի է ունենում 1012 վ կարգի ժամանակահատվածում, իսկ լյումինեսցենցիայի (լույսի ճառագայթումը գրգռված վիճակում) բնութագրական ժամանակը կարող է նանովայրկյանների և նույնիսկ միկրովայրկյանների կարգի լինել։

Շատ ֆիզիկական պրոցեսների նկարագրության ժամանակ ռելաքսացիայի ժամանակն ընտրվում է որպես նկարագրողական (ֆենոմենոլոգիական) պարամետր, սակայն առանձին դեպքերում այն կարելի է որոշել միկրոսկոպական պրոցեսների պարամետրերի միջոցով, որպիսիք են քվանտամեխանիկական անցման հավանականությունը կամ ցրման հատույթը։

Տես նաև

Ռելաքսացիա

Գրականություն