Դեֆորմացիայի աշխատանք

testwiki-ից
10:34, 28 ապրիլի 2021 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Դեֆորմացիայի աշխատանք, մարմնի ներքին ուժերի կատարած աշխատանքը դեֆորմացիայի ընթացքում։ Առաձգական դեֆորմացիայի դեպքում դեֆորմացիայի տեսակարար աշխատանքը (առաձգական պոտենցիալ) որոշվում է a=12(σ1ε1+σ2ε2+σ3ε3) բանաձևով, ուր σ1,σ2,σ3 ուղղանկյուն զուգահեռանիստի նիստերի վրա գործող գլխավոր լարումներն են, իսկ ε1,ε2,ε3-ը՝ զուգահեռանիստի կողերի համապատասխան հարաբերական երկարացումները։ Առաձգականության սահմաններից դուրս կամ σ-ի և ε-ի միջև ոչ-գծային կապերի դեպքում բանաձևն այլևս ճիշտ չէ և կախված է դեֆորմացիայի ընթացքից։

Դեֆորմացիայի լրիվ աշխատանքը (A) սահմանվում է որպես մարմնի ամբողջ ծավալով դեֆորմացիայի տեսակարար աշխատանքի գումար՝ A=adxdydz։ Դեֆորմացիայի լրիվ աշխատանքը, համաձայն էներգիայի պահպանման օրենքի, կարելի է որոշել նաև որպես արտաքին ուժերի աշխատանք, որը մեծությամբ հավասար է դեֆորմացիայի աշխատանքին և ունի հակառակ նշան։

Կաղապար:ՀՍՀ