Նատրիումի օրթովանադատ
Կաղապար:Անաղբյուր Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ
Նատրիումի օրթովանադատ, ոչ օրգանական միացություն, նատրիումի և գոյություն չունեցող օրթովանադական թթվի աղը, սպիտակ բյուրեղներ, լավ լուծվում է սառը ջրում։ Տաք ջրում քայքայվում է։ Առաջացնում է բյուրեղահիդրատներ։ Բանաձևն է՝ Na3VO4։
Ստացում
- Լուծում վանադիումի օքսիդ(V) նատրիումի հիդրօքսիդի լուծույթի մեջ։
- Ռեակցիա նատրիումի մետավանադատ նատրիումի հիդրօքսիդի լուծույթի մեջ։
- Ռեակցիա ամոնիումի մետավանադատ նատրիումի հիդրօքսիդի լուծույթի հետ։
Ֆիզիկական հատկությունները
Նատրիումի օրտավանադատը ստեղծում է սպիտակ բյուրեղներ։
Լավ լուծվում է ջրի մեջ հիդրոլիզով ըստ անիոնի, չի լուծվում էթանոլում.
Ստեղծում է բյուրեղահիդրատ հետևյալ կառուցվածքով՝ NaԿաղապար:SubVOԿաղապար:Sub•n HԿաղապար:SubO, որտեղ n = 7, 9, 10, 12, 13 և 16.
Քիմիական միացություններ
- Անջուր աղը ստանում են բյուրեղահիդրատի քայքայմամբ։
- Քայքայվում է տաք ջրի մեջ։
- Լուծվող ծծմբաթթվի հետ ստեղծում է նարնջագույն նատրիումի դեկավանադատ։
- Ծծմբաթթուն աղը քանդում է միացությունը մինչև օքսիդ։
- Վերականգնվում է ցինկի օգնությամբ մինչև վանադիլի սուլֆատ։