Պանտոտենաթթու

testwiki-ից
15:46, 13 փետրվարի 2025 տարբերակ, imported>Գաբրիելյան Աշոտ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Նյութ Պանտոտենաթթու (վիտամին B5), հակամաշկաբորբային գործոն, ջրալույծ վիտամին։ Քիմյական բնույթով երկպեպտիդ է՝ կազմված β-ալանինի և պանտոյաթթվի մնացորդներից։ Մտնում է նյութափոխանակության կարևոր ռեակցիաներին մասնակցող A-կոֆերմենտի բաղադրության մեջ։ Մարդու օրական պահանջը 5—10 մգ է։ Պանտոտենաթթու պարունակվում է խմորասնկերում, ձկնկիթում, ձվի դեղնուցում, կաթի, գազարի, կաղամբի և այլնի մեջ։ Պանտոտենաթթուի անբավարարությունից առաջանում են մաշկաբորբեր, խանգարվում է նյութափոխանակությունը, որի հետևանքով թափվում են մազերը, բուրդը, փետուրները, դադարում է օրգանիզմի աճումը, խանգարվում է սրտի, ստամոքսի, երիկամների ֆունկցիան։ Բժշկության մեջ օգտագործվում է ստամոքսաաղիքային վիրահատություններից հետո աղիքների տոնուսը վերականգնելու համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ