Լիցքավորված մասնիկների կուտակիչներ

testwiki-ից
09:01, 27 հունվարի 2022 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լիցքավորված մասնիկների կուտակիչներ, արագացուցիչների տիպի էլեկտրաֆիզիկական տեղակայումներ, որոնք նախատեսված են մասնիկների և հակամասնիկների (էլեկտրոններ և պոզիտրոններ, պրոտոններ և հակապրոտոններ) փնջերը սևեռված շառավղով փակ ուղեծրերի շուրջը կուտակելու և բախման մեջ դնելու համար՝ բարձր էներգիայի տարրական մասնիկների փոխազդեցությունները անիհիլացման պրոցեսներում հետազոտելու նպատակով։

Կազմված են նշանափոխ կիզակետումով օղակաձև էլեկտրամագնիսներից (հաստատուն կամ քվազիհաստատուն մագնիսական դաշտով), որոնց բևեռների արանքում տեղադրվում է ~10−9 տոր մնացորդային ճնշումով վակուումային խցիկը (դրանում են կուտակվում մասնիկները), ներարկող համակարգից և արագացող համակարգից, որը նախատեսված է սինքրոտրոնային ճառագայթման հետևանքով մասնիկների էներգիայի կորուստները հավասարակշռելու համար։

Նույն էներգիայի արագացուցիչների համեմատությամբ լիցքավորված մասնիկների կուտակիչների առավելությունն այն է, որ բախվող մասնիկների ողջ էներգիան օգտագործվում է երկրորղային մասնիկների ծնման ռեակցիաներում։ Լիցքավորված մասնիկների կուտակիչները բնութագրվում են

L=N2Sf

լուսատվությամբ (N-ը մասնիկների թիվն է յուրաքանչյուր փնջում, Տ-ը՝ փնջերի կտրվածքը բախման տեղում, f-ը՝ բախումների հաճախականությունը)։

ժամանակակից կուտակիչները նախագծվում են Լ= 1032 սմ−2վրկ−1 լուսատվությամբ։

Հզորությունը

Կաղապար:Թարմացնել Ներկայումս գործում են մինչև 4,5 ԳէՎ էներգիայով էլեկտրոնների և պոզիտրոնների կուտակիչներ Սթենֆորդում (ԱՄՆ), Նովոսիբիրսկում (նախկին ՍՍՀՄ)], նախագծվում և կառուցվում են 20—40 ԳէՎ էներգիայով էլեկտրոնների ու պոզիտրոնների 200—400 ԳէՎ էներգիայով պրոտոնների ու հակապրոտոնների կուտակիչների համալիրներ։

Կիրառությունները

Լիցքավորված մասնիկների կուտակիչներում ծագող մագնիսաարգելակման կամ սինքրոտրոնային ճառագայթումը օգտագործվում է պինդ մարմնի ֆիզիկայի, աստղաֆիզիկական, կենսաբանական, բժշկական խնդիրների հետազոտման համար։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ