Ձևեր (մաթեմատիկա)

testwiki-ից
10:11, 1 փետրվարի 2022 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ձևեր մաթեմատիկայում, մի քանի փոփոխականի բազմանդամներ որոնց բոլոր անդամներն ունեն միևնույն աստիճանը։

x1α1x2α2...xnαn տեսքի միանդամի աստիճան ասելով հասկանում ենք α1+α2+...+αn թիվը։ Այդ աստիճանը կոչվում է ձևի աստիճան։

Կիրառություն

Ձևերը կիրառություն ունեն մաթեմատիկայի տարբեր բաժիններում, ինչպես նաև մեխանիկայում։ (x1,x2,...,xn-ից n-փոփոխականի գծային (առաջին աստիճանի) ձևի ընդհանուր տեսքն է L(x1,x2,...,xn)=a1x1+a2x2+...+anxn, որտեղ a1,a2,...,an գործակիցները թվեր են։

Կիրառություններում առավել կարևոր դեր են խաղում քառակուսային (երկրորդ աստիճանի) ձևերը։ Օրինակ, եթե շարժվող մեխանիկական համակարգի վիճակը մնում է մոտ կայունին, ապա նրա կինետիկ և պոտենցիալ էներգիաները (եթե նրանք բացահայտորեն կախված չեն ժամանակից) համապատասխանաբար ներկայացվում են). T=i,k=1naikqiqk և U=i,k=1nbikqiqk qk-երը կամ qk-երի բկատմամբ քառակուսային ձևերով։

Տարբեր աստիճանի ձևերը կիրառություններ ունեն հանրահաշվական երկրաչափության (հատկապես ինվարիանտների տեսության) և թվերի տեսության մեջ։

Դիֆերենցիալ երկրաչափության և Ռիմանյան երկրաչափություն

Դիֆերենցիալ երկրաչափության և Ռիմանյան երկրաչափության մեջ, ինչպես նաև մաթեմատիկայի մի շարք այլ բաժիններում օգտագործվում են դիֆերենցիալ ձևեր։ Դիֆերենցիալ ձևը x1,x2,...,xn փոփոխականների dx1,dx2,...,dxn դիֆերենցիալների նկատմամբ բազմանդամ է, որի յուրաքանչյուր անդամ ունի միևնույն k (kn) աստիճանը, իսկ այդ բազմանդամի գործակիցները x1,x2,...,xn փոփոխականների ֆունկցիաներ են (հաճախ որոշակի դասի պատկանող)։

Դիֆերենցիալ ձևի օրինակներ են մակերևույթների տեսության առաջին և երկրորդ քառակուսային ձև։ Ինտեգրալ հաշվի շատ արդյունքներ, օրինակ Գրինի բանաձևը, Ստոքսի բանաձևը, Գաուս-Օստոգրադսկու թեորեմը ըստ էության կարող են դիտվել որպես տարբեր աստիճանի դիֆերենցիալ ձևի միջև կապ հաստատող բանաձևեր։

Ընդհանրացնելով այդ առնչությունները, ֆրանսիացի մաթեմատիկոս Է. Կարտանը կառուցեց արտաքին դիֆերենցման տեսությունը, որը կարևոր դեր է խաղում ժամանակակից մաթեմատիկայում։

Կաղապար:ՀՍՀ