Պլանետար փոխանցում

Պլանետար փոխանցում, ատամնալծակավոր փոխանցում տեղափոխվող երկրաչափական առանցքներ ունեցող անիվներով (սատելիտներ), որոնք իրենց առանցքներով շրջագլվում են կենտրոնական անիվի շուրջը տարիչի հետ միասին։ Պլանետար փոխանցում թույլ է տալիս ստանալ փոխանցման մեծ հարաբերություններ՝ մեխանիզմի փոքր չափերի և բարձր օգտակար գործողության գործակցի դեպքում։
Կիրառում
Օգտագործվում է տրանսպորտային մեքենաներում, հաստոցների հաղորդակներում, բեռնամբարձ մեքենաներում, հաշվիչվճռող սարքերում, զուգահեռ կամ հատվող առանցքների միջե պտույտը փոխանցելու կամ սատելիտի հետ միացած բանող օրգանի բարդ հարթ-զուգահեռ շարժումը վերարտադրելու համար։
Ավտոմոբիլի դիֆերենցիալը պլանետար փոխանցման մասնավոր դեպք է։
| Սխեմա | Արտադրանքի արագություն | Սխեմա | Արտադրանքի արագություն | Սխեմա | Արտադրանքի արագություն | Սխեմա | Արտադրանքի արագություն |
|---|---|---|---|---|---|---|---|