Ցիանամիդ

testwiki-ից
02:51, 4 հուլիսի 2020 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ցիանամիդ, NH2CN, ցիանական թթվի ամիդը, ջրում լուծելի, թունավոր բյուրեղներ են, հալման ջերմաստիճանը 46 °C է։ Ցիանամիդը և նրա լուծույթները գրգռում են մաշկը, առաջացնում դժվար բուժվող խոցեր։ Տաքացնելիս (46 °C) դիմերվում է՝ առաջացնելով երկցիաներկամիդ։ Ցիանամիդի աղերից կարևոր է կալցիումի ցիանամիդի՝ CaCN2 (անգույն, ջրում լուծելի, թունավոր բյուրեղներ), այն դեֆոլիանտ է, հերբիցիդ և ազոտական պարարտանյութ։ Տեխնիկական կալցիումի ցիանամիդը ստացվում է կալցիումի կարբիդը ազոտի հոսանքում շիկացնելով (1000 °C)՝ CaC2+N2CaCN2+C և պարունակում է 57–60% կալցիումի ցիանամիդ (18–22% ազոտ)։ Օգտագործվում է բամբակենին տերևաթափ անելու և մոլախոտերը ոչնչացնելու համար։

Կաղապար:ՀՍՀ