Օպտիկական ուժ

testwiki-ից
17:02, 29 հունիսի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Օպտիկական ուժ, օպտիկական մեծություն, որը բնութագրում է ասիմետրիկ ոսպնյակներում և այդ ոսպնյակներից պատրաստված կենտրոնացված օպտիկական համակարգերում բեկման ունակությունը։ Չափվում է դիօպտրիաներով՝ (դ) կամ (դպտր), 1 դ = 1 մ−1 ։ Դիօպտրիան չի մտնում Միավորների միջազգային համակարգի միավորների մեջ և հանդիսանում է ոչ համակարգային միավոր[1]։

Ոսպնյակի կիզակետ

Ոսպնյակի կիզակետն այն կետն է, որտեղ հատվում են գլխավոր օպտիկական առանցքին զուգահեռ ընկնող և ոսպնյակով բեկված ճառագայթները, կամ նրանց շարունակությունները։ Ոսպնյակի օպտիկական ուժը հակադարձ համեմատական է նրա կիզակետային հեռավորությանը.

 D=n0f,

որտեղ

f-ը ոսպնյակի կիզակետային հեռավորությունն է,

n0-ը՝ տվյալ միջավայրի բեկման ցուցիչը։

Հավաքող ոսպնյակի օպտիկական ուժը դրական մեծություն է՝ D>0, քանի որ F>0, իսկ ցրող ոսպնյակինը՝ բացասական՝D<0։

Կիզակետային հեռավորություն

Ոսպնյակի կիզակետային հեռավորությունը ոսպնյակի գլխավոր օպտիկական կենտրոնից մինչև գլխավոր կիզակետ եղած հեռավությունն է։ Ի տարբերություն կիզակետային հեռավորության, որը հիմնականում որոշում է պատկերի չափերը, օպտիկական ուժը որոշում է փնջերի հատումը, որը հակադարձ համեմատական է կիզակետային հեռավորությանը։ Օպտիկական ուժը չափվում է դիօպտրիաներով[2]։ D1 և D2 օպտիկական ուժեր ունեցող ոսպնյակներից կազմված համակարգի օպտիկական ուժը որոշվում է հետևյալ բանաձևով՝

D=D1+D2dD1D2,

որտեղ d-ն առաջին ոսպնյակի ետին գլխավոր հարթության և երկրորդ ոսպնյակի առաջնային գլխավոր հարթությունների միջև եղած հեռավորությունն է։ Բարակ ոսպնյակների դեպքում d համընկնում է ոսպնյակների միջև եղած հեռավորության հետ[3]։ Սովորաբար օպտիկական ուժը օգտագործվում է ակնաբուժության մեջ կիրառվող ոսպնյակների դասակարգման ժամանակ, ակնոցների նշանակման դեպքում։ Ոսպնյակի օպտիկական ուժը որոշելու համար այն չափում են դիոմետր կոչվող օպտիկական սարքերով, որոնք հնարավորություն են տալիս չափումներ կատարել նաև աստիգմատիկ և կոնտակտային ոսպնյակների դեպքում[1]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ