Օպտիկական խտություն

testwiki-ից
17:30, 23 դեկտեմբերի 2021 տարբերակ, imported>Narek75
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Օպտիկական խտություն, նյութի շերտի անլուսանցիկության չափ (D), բնութագրում է օպտիկական ճառագայթման թուլացումը տարբեր նյութերի շերտերում։ Չանդրադարձնող շերտի համար

D=lgI0I=lg1τ,

որտեղ I0-ն նյութի շերտի վրա ընկնող ճառագայթման ինտենսիվությունն է, I-ն՝ շերտից դուրս եկած, կլանման և ցրման հետևանքով թուլացած ճառագայթման ինտենսիվությունը, τ-ն՝ նյութի թողանցման գործակիցը։

Օպտիկական խտություն հասկացությունը մուծել է Ռոբերտ Բունզենը։ Օպտիկական խտությունը կախված է նյութի միջով անցնող ճառագայթման հաճախականությունից և ունի գումարվելիության հատկություն։ Իսկ միմյանց հետ չփոխազդող հեղուկների խառնուրդի օպտիկական խտությունը հավասար է առանձին բաղադրիչների օպտիկական խտությունների գումարին։

Օպտիկական խտությունը չափելու համար կիրառվում են օպտիկական խտաչափեր։

Կաղապար:Օպտիկա-անավարտ Կաղապար:Ֆոտո-անավարտ

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ