Այրման ջերմություն

testwiki-ից
17:01, 17 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Ածուխ, պինդ վառելիք

Այրման ջերմություն, նյութի զանգվածային (պինդ և հեղուկ) կամ ծավալային (գազեր) միավորի լրիվ այրումից անջատված ջերմության քանակ։ Հաշվարկվում է ջոուլներով կամ կալորիաներով։ Միավոր նյութից առաջացած ջերմության քանակը կոչվում է այրման տեսակարար ջերմություն։ ՄՀ համակարգում ունի Ջ/կգ միավորը։ Հաճախ օգտագործվում են նաև այլ համակարգի միավորներ․ կՋ/կգ, ՄՋ/կգ, կկալ/կգ։ Նրա որոշման համար օգտվում են կալորիաչափական մեթոդներից։

Այրման ջերմությունը որոշվում է վառելիքի քիմիական կազմությամբ։ Վառելիքի կազմի մեջ մտնող քիմիական տարրերը նշանակվում են ընդունված նշաններով՝ С, Н, О, N, S, իսկ մոխիրն ու ջուրը՝ А և W պայմանական նշաններով։

Այրման ջերմությունը վառելանյութերի որակը բնորոշող կարևոր մեծություն է։ Խառնուրդի այրման ջերմությունը հավասար է բաղադրիչ նյութերի այրման ջերմությունների գումարին։

Այրման ջերմության տեսակներ

Այրման ջերմությունը կարող է վերաբերել վառելիքի աշխատանքային զանգվածին QP, այսինքն սպառողին հասած վառելիքին, կամ նյութի չոր զանգվածին QC, (վառելիքի այրվող զանգվածին QΓ), այսինքն այն չի պարունակում մոխիր և ջուր։

Տարբերվում են առավելագույն QB և նվազագույն QH այրման ջերմություններ։

Առավելագույն և նվազագույն այրման ջերմությունները կապված են QB=QH+k(W+9H) բանաձևով,

որտեղ K-ն՝ գործակից է, որը հավասար է 25 կՋ/կգ (6 կկալ/կգ), W-ը ջրի քանակն է վառելիքում %-ներով, H-ը ջրածնի քանակը վառելիքում %-ով։

Այրման ջերմության հաշվում

Այսպիսով, այրման առավելագույն ջերմությունը՝ միավոր նյութի լրիվ այրման և մինչև ցողի կետ հովացված մնացորդներից անջատված ջերմաքանակն է։ Ջերմատեխնիկական հաշվարկներում այն համապատասխանում է 100 %-ին։ Թաքնված ջերմաքանակ է համարվում ջրի խտացման ժամանակ անջատված ջերմաքանակը,տեսականորեն այն կարող է հասնել 11 %;

Նվազագույն ջերմաքանակը որոշվում է՝

QHP=QBP2514((9HP+WP)/100)

կամ

QHP=QBP600((9HP+WP)/100),

Այրման ջերմությունը հանդիսանում է վառելիքի ամենակարևոր բնութագիրը, անի որ բնութագրում է վառելիքի որակը, և ցույց է տալիս վառելիքի՝ 1 կգ-ի (հեղուկւ դեպքում 1 մ³-ի), լրիվ այրման դեպքում անջատված ջերմության քանակը։

Նյութ Նվազագույն այրման ջերմությունը հաստատուն ճնշման դեպքում QHP, ՄՋ/կգ
Բենզին 41,87[1]
Կերոսին 42,9-43,12[2]
Թուղթ 13,4[3]
Փայտանյութ 13,8[3]
Բնական կաուչուկ 44,73-44,8[3]
Լինոլեում պոլիվինիլքլորիդային 14,31[3]
Ռետին 33,52
Արհեստական նրբաթել (բրթի կամ բամբակի խառնուրդով) 13,8
Պոլիէթիլեն 47,14[3]
Պոլիստիրոլ 39[3]
Բամբակ փափկեցրած 15,7[3]

Տարբեր գազերի այրման ջերմություւներ, կախված ստացման վայրից

Տվյալները ստացվել են Միջազգային էներգիական կազմակերպությունից[4]։

Ծանոթագրություն

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ