Օպտիկական ակտիվություն

testwiki-ից
21:27, 16 ապրիլի 2021 տարբերակ, imported>Սահակ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Օպտիկական ակտիվություն, միջավայրի՝ իր միջով անցնող օպտիկական ճառագայթման (լույսի) բևեռացման հարթությունը պտտելու հատկություն։

Հայտնաբերել է (1811) ֆրանսիացի գիտնական Դ․ Ֆ․ Արագոն՝ քվարցում։ 1815 թվականին Ժ․ Բ․ Բիոն հայտնաբերել է մաքուր հեղուկների (սկիպիդարի), ապա նաև ուրիշ շատ նյութերի (գլխավորապես, օրգանական) լուծույթների ու գոլորշիների օպտիկական ակտիվություն։ Նա էլ հենց պարզել է, որ՝

  • լուծույթի դեպքում բևեռացման հարթության պտտման φ անկյունը գծայնորեն է կախված լուծույթի շերտի 1 հաստությունից և ակտիվ նյութի с կոնցենտրացիայից
φ=[α]lc

[α] գործակիցը կոչվում է տեսակարար oպտիկական ակտիվություն։

  • պտույտը տեղի է ունենում կամ ժամացույցի սլաքի ուղղությամբ (φ>0), կամ դրան հակառակ (φ<0), եթե դիմացից ենք նայում լույսի ճառագայթների ընթացքին։

Համապատասխանաբար, բնական oպտիկական ակտիվություն դրսևորող օպտիկապես ակտիվ նյութերը պայմանականորեն բաժանվում են՝

  • աջ (կամ դրական) պտտող
  • ձախ (կամ բացասական) պտտող նյութերի։

Որոշ նյութեր օպտիկապես ակտիվ են միայն բյուրեղային վիճակում (օրինակ, քվարցը), ուստի դրանց օպտիկական ակտիվություն ամբողջ բյուրեղի հատկությունն է։ Այդ նյութերի տեսակարար օպտիկական ակտիվություն, ի տարբերություն լուծույթների, նշանակվում է պարզապես α, և Բիոյի բանաձևը գրվում է՝ φ=[α]1 տեսքով։ Գոյություն ունի նաև արհեստական կամ մակածված օպտիկական ակտիվություն, որը դրսևորվում է, երբ օպտիկապես ոչ ակտիվ նյութը տեղավորվում է մագնիսական դաշտում (Ֆարադեյի երևույթ)։

Օպտիկական ակտիվությունյան ֆենոմենոլոգիական տեսությունը մշակել է Օ․ Ֆրենելը, 1823 թվականին։ Ըստ այդ տեսության, օպտիկական ակտիվություն պայմանավորված է աջ և ձախ շրջանային բևեռացման լուսային ալիքների համար միջավայրի բեկման ցուցիչների տարբերությամբ։

Տես նաև

Գրականություն

Կաղապար:ՀՍՀ