Go (ծրագրավորման լեզու)

testwiki-ից
12:32, 27 փետրվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Ծրագրավորման լեզու GoGoogle ֆիրմայում մշակվող ծրագրավորման լեզու է[1]։ Լեզվի իրականացումը սկսվել է 2007 թվականին՝ Ռոբ Պայկի, Քեն Թոմփսոնի և Ռոբերտ Գրիսմերի կողմից[2]։ Go֊ն ստատիկ տիպիզացվող լեզու է, որի շարահյուսությունը շատ նման է C լեզվին, իսկ որոշ քերականական բաղադրիչներ ընդօրինակված են Oberon լեզվից։ Go լեզվի իրականացման անբաժանելի մաս է կազմում նաև ստանդարտ գրադարանը։

Go լեզուն հանրությանն է ներկայացվել 2009 թվականին, և այժմ օգտագործվում է Google֊ի որոշ նախագծերում[3]։

Նկարագրություն

Go լեզվի ծրագրային միավորներ են փաթեթը (package) և ֆունկցիան (function)։ Ցույց տալու համար, որ մի որևէ ֆայլի պարունակությունը պատկանում է example փաթեթին, ֆայլի սկզբում պետք է գրել.

package example

Ֆունկցիայի սահմանումը սկսվում է func ծառայողական բառով, որին հետևում է ֆունկցիայի անունը, ապա՝ ֆորմալ պարամետրերի ցուցակը, և վերջում, եթե այդպիսին կա, ֆունկցիայի վերադարձրած արժեքի տիպը։ Օրինակ, երկու թվերի քառակուսիների գումարը հաշվող ֆունկցիան կարող է ունենալ հետևյալ տեսքը․

func sumSqr(a, b int) int {
  a2 := a * a
  b2 := b * b
  return a2 + b2
}

Օրինակներ

Ամենակարճ ծրագիրը

Go լեզվով գրված ամենակարճ ծրագիրը բաղկացած է main փաթեթում main ֆունկցիայի սահմանումից։

package main

func main() {}

Կոորդինատի մոդելը

Go լեզվում կառուցվածք (գրառում) բաղադրյալ տիպը սահմանվում է struct նկարագրիչի օգնությամբ։ Եթե դեկարտյան կետը բաղկացած է աբսցիսը ցույց տվող x և օրդինատը ցույց տվող y դաշտերից, ապա cartesian կառուցվածքը կսահմանվի հետևյալ կերպ։

type cartesian struct {
 x, y float64
}

cartesian տիպի օբյեկտի հետ աշխատելու համար Go լեզուն թույլ է տալիս սահմանել մեթոդներ։ Օրինակ, կոորդինատների սկզբնակետից տրված կետւ հեռավորությունը հաշվող radius մեթոդը կսահմանվի այսպես․

func (p cartesian) radius() float64 {
 return math.Sqrt(p.x * p.x + p.y * p.y)
}

Իրականացումներ

Բացի Google֊ի իրականացումից, Go լեզուն իրականացված է նաև gcc փաթեթում՝ gccgo անունով։ Google֊ի gc կոմպիլյատորը իրականացված է Linux, OS X, FreeBSD, NetBSD, OpenBSD, Plan 9, Solaris և Windows օպերացիոն համակարգերի համար[4]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Ծրագրավորման լեզու