Կույտային դասակարգում

testwiki-ից
17:24, 4 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Ալգորիթմ

Կույտային դասակարգումը առաջարկվել է Ջ. Ուիլիամսի կողմից 1964 թվականին։ Կույտային դասակարգումը (Կաղապար:Lang-en) դասակարգման ալգորիթմ է, որն աշխատում է վատ, միջին և լավ դեպքերում (այսինքն երաշխավորված է) Θ(n log n) օպերացիաների համար n հատ էլեմենտ տեսակավորելիս։ Ծառայող հիշողության օգտագործվող քանակը կախված չէ զանգվածի չափերից (այսինքն՝ O(1))։

Կարող է դիտվել որպես պղպջակային դասակարգման կատարելագործում, որում տարրը լողում է (min-heap), սուզվում (max-heap) բազմազան ուղիներով։

Ալգորիթմ

Կույտային դասակարգումը օգտագործում է դասակարգող ծառը։ Դա այն բինար ծառն է, որը կատարում է հետևյալ պայմանները.

  1. Ամեն ճյուղ ունի կամ d, կամ (d − 1) երկարություն, որտեղ d՝ ծառի առավելագույն երկարությունն է։
  2. Ցանկացած գագաթի արժեք մեծ է իր հաջորդից։

Դասակարգվող ծառի համար հարմար տվյալների կառուցվածքը այնպիսի Array զանգված է, որտեղ Array[1] արմատային տարր է, իսկ Array[i]-ի հաջորդողները Array[2i] և Array[2i+1]-ն են։ Դասակարգման ալգորիթմը բաղկացած է 2 հիմնական քայլերից։

1. Դասավորում ենք զանգվածի տարրերը դասակարգվող ծառի տեսքով։

Array[i]Array[2i]

Array[i]Array[2i+1]

երբ 1i<n/2.

Այդ քայլը պահանջում է O(n) օպերացիաներ։

2. Արմատից պետք է ջնջել տարրերը մեկը մյուսի հետևից և վերակառուցել ծառը։ Այսինքն առաջին քայլում տեղափոխում ենք Array[1] ի Array[n]՝ ձևավորելով Array[1], Array[2], …, Array[n-1] դասակարգվող ծառը. Որից հետո վերադասավորում ենք Array[1] и Array[n-1], ձևավորում Array[1], Array[2], …, Array[n-2] դասակարգվող ծառում։.Պրոցեսը շարունակվում է այնքան ժամանակ մինչև դասակարգվող ծառում չի մնա ոչ մի տարր։ Այդ դեպքում Array[1], Array[2], …, Array[n] կարգավորող հաջորդականություն է։. Այս քայլը պահանջում է O(nlogn) օպերացիաներ։

Առավելությունները և թերությունները

Առավելություն.

  • ունի ապացուցված գնահատական վատ դեպքի համար O(nlogn).
  • պահանջում է ընդամենը O(1) լրացուցիչ հիշողություն (եթե ծառը կազմակերպենք այնպես, ինչպես վերևում է ցույց տրված)։

Թերություններ.

  • դժվար է իրականացվում,
  • անկայուն է ՝կայունության ապահովման համար պետք է ընդլայնել բանալին,
  • գրեթե տեսակավորված զանգվածում աշխատում է այնքան ժամանակ, որքան քաոսային տվյալների վրա,
  • ընտրությունը ստիպված պետք է անել քաոսային ձևով զանգվածի ամբողջ երկարությամբ, այդ իսկ պատճառով ալգորիթմը վատ է զուգորդվում քեշավորված և ներմղված հիշողության հետ։

O(n) հիշողության ծախսումը միաձուլման դասակարգման միջոցով ավելի արագ է (O(nlogn))փոքր հաստատունով և հակված չէ անհաջող տվյալների պատճառով դեգրադացման։

Ալգորիթմի դժվարության պատճառով շահումը լինում է միայն մեծատառ n-ով։ Ոչ մեծատառ n-ի համար ավելի արագ է Շելլայի տեսակավորումը։]].

Գրականություն

Արտաքին հղումներ

no:Sorteringsalgoritme#Heap sort