250 լավագույն ֆիլմեր IMDb-ի վարկածով
Կաղապար:Անաղբյուր
250 լավագույն ֆիլմեր՝ ըստ IMDb վարկածի (Կաղապար:Lang-en), գեղարվեստական ֆիլմերի վարկանիշային ցանկ, որը կազմվում է Internet Movie Database ինտերնետային կայքի գրանցված այցելուների գնահատականների հիման վրա։ Ըստ ինտերնետի որոնողական համակարգերի հենց այս կայքը ունի ամենամեծ վարկանիշը օգտագործման տեսանկյունից և փաստորեն հենց այս ցանկն է համարվում ֆիլմերի ամենահայտնի վարկանիշային (ռեյտինգային) ցանկը։
Ի լրումն հիմնական համընդհանուր ցանկի, IMDb աղյուսակում կազմվում է նաև անհատական ֆիլմերի ցանկեր ըստ ժանրի, ըստ տասնամյակի, ըստ օգտագործողների տարիքի և սեռի։
Գոյություն ունի նաև IMDb-ի վարկանիշի 100 վատագույն ֆիլմերի ցանկ։
Հաշվարկի մեխանիզմ
Վարկանիշի (ռեյտինգի) հաշվարկը կատարվում է հետևյալ բանաձևով
- բանաձևով,
որտեղ
- W - վերջնական վարկանիշն է.
- V - ֆիլմի օգտին տրված ձայների թիվը.
- M- ձայների նվազագույն քանակը, որն անհրաժեշտ է ֆիլմը վարկանիշային ցանկում ընդգրկելու համար (2010 թվականի հունվարի համար, M = 3000).
- R - ֆիլմի միջին գնահատականը (10 բալանոց սանդղակով).
- C - բոլոր ֆիլմերի միջին գնահատականը (2010 թ. հունվարի դրությամբ, C = 6.9)։
Ցանկի առաջին 25 ֆիլմերը 2024 թվականի հունվարի 12-ի դրությամբ