Համաշխարհային ժամանակ

testwiki-ից
02:01, 25 հոկտեմբերի 2022 տարբերակ, imported>InternetArchiveBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Ժամային գոտիներ

Համաշխարհային ժամանակ կամ UT (Կաղապար:Lang-en), ժամանակի սանդղակ՝ հիմնված Երկրի պտույտի վրա։ Համաշխարհային ժամանակը համարվում է Գրինվիչի միջին ժամանակի (GMT) ժամանակակից փոխարինողը։ Հաճախ շփոթվում է համաշխարհային կոորդինացված ժամանակի հետ (UTC)։ Համաշխարհային ժամանակը սկսել է կիրառվել 1925 թվականի հունվարի 1-ին։ Փաստացի «համաշխարհային ժամանակը» բազմիմաստ հասկացություն է, քանի որ գոյություն ունի նրա տարբեր տարբերակներ։ Դրանցից գլխավոր են հանդիսանում UT1 և UTC։ Մնացածները հիմնված են հեռավոր երկնային մարմինների նկատմամբ Երկրի պտույտով։Երկրի և UT-ի ռոտացիան մոնիտորինգի ենթարկվում է Միջազգային տեղեկատվական համակարգերի ծառայության (IERS) կողմից։ Միջազգային աստղագիտական միությունը նույնպես ներգրավված է ստանդարտներ սահմանելու գործում, սակայն հեռարձակման ստանդարտների վերջնական որոշումը կայացնում է Հեռահաղորդակցության միջազգային միությունը կամ ՄՄԸ-նԿաղապար:Sfn։

Համաշխարհային ժամանակի տարբերակներ

Համընդհանուր ժամանակի ընդունումից առաջ 1853 թվականին «բոլոր ազգերի» հարաբերական ժամանակները ցույց էր տալիս «համընդհանուր թվատախտակը»

Գոյություն ունեն համաշխարհային ժամանակի հետևյալ տարբերակները.

  • UT0 համաշխարհային ժամանակ, որը որոշվում է աստղերի, Լուսնի կամ Երկրի արհեստական արբանյակների օրապտույտով։ UT0-ի համար հաշվի չի առնվում Երկրի աշխարհագրական բևեռների և պտտման առանցքի ակնթարթային շեղումները։ Այդ շեղումը կոչվում է Կաղապար:Нп5 ։ Այդ շարժումը բերում է Երկրի կետերի տեղաշարժի մի քանի մետրով, և տարբեր դիտորդներ ստանում են տարբեր արժեքներ։ Այդ պատճառով այն խիստ համաշխարհային և ճշգրիտ չէ։
  • UT1 կամ ունիվերսալ ժամանակ, համաշխարհային ժամանակի հիմնական տարբերակը՝ տեղական միջին արեգակնային ժամանակը 0°լայնությունում[1]։ UT1 հաշվում են միջազգայի երկնային կոորդինատային համակարգի նկատմամբ (ICRS)։ ICRS-ի նկատմամաբ հաշվում են նաև Երկրի պտտման անկյունը (Կաղապար:Lang-en, ERA), որը հանդիսանում է գրինվիչյան միջին աստղային ժամանակի փոխարինողը (GMST)։ Երկրի պտտման անկյունը կարելի է ստանալ UT1-ից
    ERA=2π(0,7790572732640+1,00273781191135448Tu) [ռադ], բանաձևով

    որտեղ Tu=JDUT12451545,0, իսկ JDUT1՝ UT1 ժամանակը հուլյան օրերով[2]։
UT0-ի նման, UT1 համաշխարհային ժամանակըհանդիսանումէ Երկրի անհավասարաչափ պտույտի անհավասարաչափ հետևանքը։
  • UT1R, UT1-ի ավելի հարմարեցված տարբերակն է, որտեղ հաշվի են առնվում մակընթացությունների պատճառով Երկրի շարժման պարբերական խոտորումները, в UT1R ներառում է 62 հարմարեցում 5,6 օրից մինչև 18,6 տարի պարբերությամբ[3]։
  • UT2, UT1-ի ավելի հարմարեցված տարբերակն է, որտեղ հաշվի են առնվում պարբերական եղանակային խոտորումները։ UT2 իրենից ներկայացնում է, հիմնականում պատմական հետաքրքրություն, քանի որ շատ քիչ է օգտագործվում։ UT2 որոշվում է հետևյալ բանաձևով։
    UT2=UT1+0,022sin(2πt)0,012cos(2πt)0,006sin(4πt)+0,007cos(4πt) [վ],

    որտեղ t — ժամանակն է բեսելև տարվա տեսքով[4].
  • UT2R, հարմարեցված է UT1, UT1R -ի բոլոր կետերով։ Համարվում է ամենաքիչ շեղում ունեցողը։ Նրա շեղումները կապված են տեկտոնական սալիկների, մթնոլորտում ՝ օդի և Երկրի մանտիայում շարժումների հետ։
  • UTC, համաշխարհային կոորդինացված ժամանակը, UTC քաղաքացիական ժամանակի հիմքն է, որը տարբերվում է միջազգային ատոմային ժամանակից վայրկյանների որոշ թվով և նույնպես տարբերվում UT1-ից վայրկյանների կոտորակային թվով։ UTC-ն մտցվել է հնացված Գրինվիչի միջին ժամանակի (GMT) փոխարեն։ UTC-ի նոր ժամանակի սանդղակը մտցվել է, քանի որ GMT-ի սանդղակը անհարթ էր և կապված էր Երկիր մոլորակի օրական պտույտի հետ։ UTC-ի սանդղակը հիմնված է Միջազգային ատոմային ժամանակի (TAI) հարթ սանդղակի վրա և տվյալ պահին ամենահարմարն է քաղաքացիական օգտագործման համար։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Универсальное время
  2. Dennis D. McCarthy & P. Kenneth Seidelmann, Time: From Earth Rotation to Atomic Physics, 2009, pp. 15—17, 62—64, 68—69, 76.
  3. Earth rotation variations due to zonal tides
  4. Date and Time Definitions Կաղապար:Webarchive n.d.