Տեսանելի աստղային մեծություն

testwiki-ից
08:30, 29 փետրվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Տեսանելի աստղային մեծություն(m), երկնային մարմնի պայծառության չափը (այդ մարմնի տված լուսավորությունը) երկրային դիտորդի տեսանկյունից։ Սովորաբար օգտագործում են այն մեծությունը, որ կունենար լուսատուն, եթե մթնոլորտը բացակայեր։ Որքան պայծառ է մարմինը, այնքան փոքր է նրա աստղային մեծությունը։

«Տեսանելի» բառը հուշում է, որ այդ մեծությունը տեսանելի է Երկրից, այդ նշումը պետք է, որպեսզի կարողանանք տարբերել «բացարձակ» մեծությունից։ Այն ի նկատի չունի տեսանելի տիրույթը։ Ինֆրակարմիր կամ որոշ այլ միջակայքերում չափվող արժեքները նույնպես կոչվում են տեսանելի։ Տեսանելի միջակայքում չափված արժեքը կոչվում է տեսողական(վիզուալ)[1]։

Աստղային երկնքում, տեսանելի տիրույթի ամենածպայծառ աստղը Սիրիուսն է, իսկ ինֆրակարմիր Կաղապար:Iw ՝ Բետելգեյզեն է։

Պատմություն

Անզեն աչքով

տեսանելի[2]

Տեսանելի

մեծություն

Վեգայի նկատմամբ

պայծառություն

Այդ մեծությունից մեծ

աստղերի քանակը[3]

Այո −1,0 250 % 1
0,0 100 % 4
1,0 40 % 15
2,0 16 % 48
3,0 6,3 % 171
4,0 2,5 % 513
5,0 1,0 % 1 602
6,0 0,40 % 4 800
6,5 0,25 % 9 096[4]
Ոչ 7,0 0,16 % 14 000
8,0 0,063 % 42 000
9,0 0,025 % 121 000
10,0 0,010 % 340 000

Աստղային մեծությունների ժամանակակից սանդղակը ծագել է Հին Հունաստանում։ Այն առաջարկել է մ.թ.ա. II դարում Հիպարքոսը ՝ աստղերը բաժանելով անզեն աչքով տեսանելի վեց մեծության խմբերի։ Նա անվանել է ամենապայծառ աստղերը առաջին մեծության աստղեր (Symbol support vote.svg), իսկ ամենաթույլերը` վեցերորդ մեծության աստղեր (Symbol support vote.svg): Ժամանակակից աստղագիտությունը չի սահմանափակվում վեց խմբերով կամ միայն տեսանելի լույսով։ Շատ պայծառ օբյեկտները բացասական մեծություն ունեն։

Հաշվարկ

Երկու աստղերի տեսանելի մեծությունը որոշվում է՝

m1m2=2,5lg(L1L2)

որտեղ Կաղապար:Math — երը մարմինների աստղային մեծություններն են, Կաղապար:Math —ը՝ դրանց լուսավորությունը ։

Այսպիսով, աստղային 5 մեծությունների տարբերությանը համապատասխանում է լուսավորությունների մեծությունների հարաբերությունը, որը հավասար է 100, իսկ 1 աստղային մեծության տարբերությունը՝ 2,512։

Օրինակներ

Լիալուսնի տեսանելի աստղային մեծությունը հավասար է 12,7, Արեգակի տեսանելի աստղային մեծությունը՝ 26,7.

Աստղային մեծությունների տարբերությունը՝

m1m2=(12,7)(26,7)=14,0

Լուսավորությունների տարբերությունը՝

L2/L1=2,512m1m2=2,51214,0400000

Այսպիսով՝ Արեգակը լիալուսնից պայծառ է մոտավորապես 400 000 անգամ։

Ծանոթագրություն

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

  1. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named Surdin
  2. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named SIMBAD-mag6.5
  3. Կաղապար:Cite web
  4. «Каталог ярких звёзд»