Կծու գորտնուկ

testwiki-ից
19:12, 5 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տաքսոտուփ

Կծու գորտնուկ (Կաղապար:Lang-la), վայրի խոտաբույս, Գորտնուկների ցեղից։

Տարածվածություն

Կծու գորտնուկը տարածված է Եվրոպական մասում՝ ամենուր, Ղրիմում, Կովկասում, Արևմտյան Սիբիրում, Միջին Ասիայում։

Անվանում

Խոտաբույսի ռուսական ժողովրդական անուններից մեկը «հավկուրություն» էԿաղապար:Sfn։

Հոմանիշներ

Տեսակը ներառում է հետևյալ հոմանիշ անունները[3] .

  • Ranunculastrum acre Fourr.
  • Ranunculastrum boraeanum Fourr.
  • Ranunculastrum nemorivagum Fourr.
  • Ranunculastrum vulgatum Fourr.
  • Ranunculus acer auct.
  • Ranunculus acris var. latisectus Beck
Կծու գորտնուկ

Այլ տեսակներ

Գորտնուկների մեծ մասն այս կամ այն չափով թունավոր են (պրոտոանեմոնին, ռանունկուլին, թունավոր գլիկոզիդներ, սապոնիններ, ալկալոիդներ), օժտված են ինսեկտիցիդ, հակահելմինտային, բակտերիոցիդ, հակասնկային և ձկնասպան ազդեցությամբ։ Առավել թունավոր են` այրող գորտնուկը R. flammula L., սոխուկաբեր գորտնուկը R. bulbosus L., սողացող գորտնուկը R. repens L., Պալլասի գորտնուկը R. pallasii Schlecht.:

Դաշտային գորտնուկի պտուղների առկայությունը ցորենի մեջ զգալիորեն իջեցնում է վերջինիս որակն ու արժեքը։

Բնութագիր

Կծու գորտնուկը բազմամյա վայրի խոտաբույս է, ունի 20-50 սմ բարձրություն։ Տերևները ցածր երկարակոթունով են, 5-10 սմ երկարությամբ, հնգանկյուն, մատնաձև. վերադիր դասավորությամբ, ատամնավոր եզրերով։

Ծաղիկները վառ դեղին են, 2 սմ տրամագիծ ունեն, միայնակ կամ հավաքված ծաղկաբույլի շուրջ։ Բաժակաթերթը հինգն է, ծաղկաթերթը՝ հինգ. շատ շերտերով ու գծիկներով։ Ծաղկում է հունիսին։ Ծաղկի բանաձևն է՝ Կաղապար:Nobr[1].

Պտուղները բազմաընկուզիկ են, ընկուզիկները հակադարձ ձվաձև են, օվալաձև-անհավասարակող, կողերից ուժեղ սեղմված, ծայրերում եզրագծված են, արտաքին (մեջքային) կողմն ուժեղ ցցված է դեպի առաջ, ներքինը (փորային)` թույլ ուռուցիկ է։ Սյունիկի մնացորդն ուղիղ է կամ թույլ գոգավոր, 0.2-0.4 մմ

երկարությամբ։ Պտղասպին թեք կտրված է, թեթևակի ուղղված է մի կողմի վրա։ Մակերևույթը բարակ կնճռոտ է, թույլ փայլուն կամ անփայլ։

Գունավորումը մուգ շագանակագույն է, համարյա սև, կանաչաշագանակագույն, եզրերում ավելի բաց, սյունիկի մնացորդը բաց կարմրաշագանակագույն է։

Երկարությունը 2.2-3 մմ է, լայնությունը` 1.5-1.75 մմ, հաստությունը` 0.5-0.75մմ։

Աղբոտում է հացազգիների ցանքատարածքները, մարգագետինները, աճում է ճանապարհների երկայնքով։

Ամբողջական տեսք

Ծաղիկ

Պտուղ


Քիմիական բաղադրություն

Բույսը պարունակում է անփոփոխ կաթնաշոռային նյութ` խնձորի հոտով պրոտոմանեիմին (անեմոն), աչքերի, քթի, կոկորդի և ներքին օրգանների լորձաթաղանթի նյարդերը, ֆլավոնոքսանաթթու կարոտենոիդը, սապոնինը, ալկալոիդները, ասկորբինաթթուները, սրտային գլիկոզիդները և ֆլավոնային միացությունները[2]։ Խիստ թունավոր է։

Թունավոր հատկություններ

Թունավոր է գորտնուկի վերգետնյա մասը։ Պարունակում է լակտոններ (ռանունկուլին և պրոտոանեմոնին), ֆլավոնոիդներ (կեմպֆերոլ, կվերցետին և այլն)։

Օրգանիզմում հիդրոլիզի արդյունքում ռանունկուլինը ճեղքվում է առաջացնելով գլյուկոզա և պրոտոանեմոնին։ Վերջինս օժտված է լավ արտահայտված տեղային-գրգռիչ և նեկրոտիկ ազդեցությամբ։

Տերևներից քամված հյութը կարող է առաջ բերել մաշկի և լորձաթաղանթների այրվածք։ Օրգանիզմից ներս անցնելու դեպքում առաջանում է ուժեղ այրոցի զգացում բերանում, կոկորդում, ստամոքսում։ Առաջ է գալիս ուժեղ թքարտադրություն, սրտխառնոց, փսխում, ցավեր փորում։ Ծանր դեպքերում դիտվում է կենտրոնական նյարդային համակարգի ախտահարում. տրեմոր, ջղակծկումներ, գիտակցության մթագնում։

Գյուղատնտեսական կենդանիների թունավորում տեղի է ունենում հիմնականում կանաչ զանգվածով կերակրվելու դեպքում, քանի որ չորանալիս թունավոր հատկությունները ցնդում են։ Լակտացիայի շրջանում գտնվող կենդանիների մոտ թույնը կարող է կաթի հետ արտազատվել։ Հայտնի է գորտնուկազգիների ժողովրդական անունը` «հավկուրություն»` կապված աչքի լորձաթաղանթի վրա պրոտոանեմոնինի ազդեցությամբ. ուժեղ կտրող զգացողություն, արցունքահոսություն և ժամանակավոր կուրություն։

Կիրառություն

Օգտագործվում է ժողովրդական բժշկության մեջ այրվածքների, վերքերի, կաթվածների, ինչպես նաև ռևմատիզմի, գլխացավերի, տուբերկուլյոզի բուժման համար։

Բազմապսակաթերթ ձևը ('Flore pleno') մեծ վառ դեղին ծաղիկներով աճեցրեց որպես դեկորատիվ այգիների խոտաբույս։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Ranunculus acris // Ботанический словарь / сост. Н. И. Анненков. — СПб.: Тип. Имп. АН, 1878. — XXI + 645 с.
  • Губанов И. А. и др. 600. Ranunculus acris L. — Лютик едкий // Иллюстрированный определитель растений Средней России. В 3 т. — М.: Т-во науч. изд. КМК, Ин-т технолог. иссл., 2003. — Т. 2. Покрытосеменные (двудольные: раздельнолепестные). — С. 215. — ISBN 9-87317-128-9.

Հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Կաղապար:Ռուսերեն գիրք.
  2. Проничкина А. А., Лебедев А. Н. Сорные лекарственные растения Средней полосы европейской части России. // Лікарське рослинництво: від досвіду минулого до новітніх технологій: матеріали третьої Міжнародної науково-практичної інтернет-конференції. — Полтава, 15—16 травня 2014 р. — Полтава, 2014. — С. 63.