Կապույտ երկուշաբթի (ամսաթիվ)

testwiki-ից
12:23, 28 փետրվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կապույտ երկուշաբթի (Կաղապար:Lang-en) կամ տխուր երկուշաբթի, անվանում՝ տրված հունվար ամսվա՝ սովորաբար երրորդ շաբաթվա երկուշաբթիին, որը համարվում է տարվա առավել դեպրեսիվ օրերից մեկը։ Այս հասկացությունն առաջին անգամ հրատարակվել է 2005 թվականի Sky Travel ընկերության մամլո հաղորդագրությունում, որտեղ պնդում էին, որ հաշվել են օրը՝ օգտագործելով հավասարում։ Այն հաշվի է առնում եղանակային պայմանները և վերաբերում է միայն Հյուսիսային կիսագնդին։ Ըստ զուգադիպության՝ Միացյալ Նահանգներում օրը հաճախ համընկնում է Մարտին Լյութեր Քինգի օրվա հետ (դաշնային տոն)։ Այդ իսկ պատճառով հասկացությունն այնտեղ այդքան էլ հայտնի չի։

Գաղափարը համարվում է կեղծ գիտություն[1], որի բանաձևը գիտնականները համարել են անիմաստ։

Ամսաթիվ

Սովորաբար նշվում է, որ ամսաթիվը համընկնում է հունվար ամսվա երրորդ երկուշաբթի օրվա հետ[2], բայց կարող է նշվել նաև երկրորդ կամ չորրորդ երկուշաբթի օրը։ Առաջին ամսաթիվը հայտարարվել է 2005 թվականի հունվարի 24-ին՝ Sky Travel-ի մամլո հաղորդագրությունում[3]։

Հաշվարկում

Բանաձևը օգտագործում է բազմաթիվ գործոններ․ եղանակային պայմաններ, պարտքի մակարդակ (մեր վճարունակության և պարտքի կուտակման միջև տարբերություն), Սուրբ Ծննդից, նոր տարվա ձախողումներից սկսած ժամանակը, մոտիվացիայի ցածր մակարդակը և զգացողությունը, որ անհրաժեշտ է ինչ-որ բան անել։ Մի բանաձև կիրառվել է Քլիֆ Արնալի կողմից՝ 2006 թվականին[4]

(C×R×ZZ)((Tt+D)×St)+(P×Pr)>400

Որտեղ՝

Tt = ճամփորդելու ժամանակահատված,

D = ձգձգումներ,

C = մշակութային միջոցառումներ վրա ծախսված ժամանակ,

R = հանգստի վրա ծախսված ժամանակ,

ZZ =քնի վրա ծախսված ժամանակ,

St = սթրեսային վիճակում գտնվելու ժամանակահատված,

P = իրերը հավաքելու վրա ծախսված ժամանակ,

Pr = նախապատրաստվելու վրա ծախսվող ժամանակ։

Չափման միավորները սահմանված չեն, քանի որ բոլոր գործոնները ներառում են ժամանակ։ «Բանաձևի» տարածական վերլուծությունը ցույց է տալիս, որ այն խախտում է միատարությունը և հետևաբար անիմաստ է։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

  • BBC էջերը մեջբերել են Կապույտ երկուշաբթին 2005 2009 2012