Կալամին (դեղ)

testwiki-ից
03:25, 21 օգոստոսի 2024 տարբերակ, imported>InternetArchiveBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Նյութ Կալամին, (հայտնի է նաև որպես կալամինի լոսյոն), դեղորայք, որն օգտագործվում է մեղմ քորի բուժման նպատակով[1][2]։ Այն ներառում է արևային այրվածքները, միջատների խայթոցները, կաղնու, բաղեղի թույներից կամ այլ գործոններից առաջացած մեղմ մաշկային հիվանդությունները[3][4]։ Այն կարող է օգնել չեզոքացնել մաշկի գրգռումը[5]։ Այն կիրառվում է մաշկային ծածկույթներին որպես կրեմ կամ լոսյոն[1]։

Որպես կողմնակի ազդեցություն կարող է դրսևորվել մաշկի գրգռումը[3]։ Այն համարվում է անվտանգ հղիության ընթացքում[3]։ Կալամինը ցինկի օքսիդի և 0,5% երկաթի օքսիդի (Fe2O3) համադրություն է[6]։ Լոսյոնը արտադրվում է լրացուցիչ բաղադրիչներով, ինչպիսիք են ֆենոլը և կալցիումի հիդրօքսիդը[6][7]։

Կալամինի լոսյոնը օգտագործվել է դեռևս մ․թ․ա․ 1500 թվականին[8]։ Այն ներառված է Առողջապահության Համաշխարհային Կազմակերպության առաջին անհրաժեշտության դեղերի ցանկում՝ ամենաանվտանգ և ամենաարդյունավետ դեղամիջոցներ, որոնք անհրաժեշտ են առողջապահական համակարգում[9]։ Կալամինը հասանելի է առանց դեղատոմսի որպես ընդհանուր դեղամիջոց[4]։ Զարգացող երկրներում մեծածախ վաճառքի արժեքը կազմում է 0,25-3,85 ԱՄ$ 100 մլ-անոց շշի համար[10]։ Մեծ Բրիտանիայում այն Առողջապահության Ազգային ծառայության համար արժե 0,44 ֆունտ[1]։

Բժշկական կիրառում

Կալամինը կիրառվում է քորի բուժման համար[1]։ Այն ներառում է արևային այրվածքները, միջատների խայթոցները կամ այլ մաշկային մեղմ հիվանդություններ[4]։

Կողմնակի ազդեցություններ

Հնարավոր կողմնակի ազդեցություններից ամենահաճախ հանդիպող մաշկի գրգռումն է։ Այլ ավելի հազվադեպ հանդիպող կողմնակի ազդեցություններից են դեմքի, կոկորդի, լեզվի այտուցը, շնչառության դժվարացումը, կարմրությունը, ցանավորումը և քորը[11]։ Հղիության ժամանակ կալամինի կողմնակի ազդեցություններն ուսումնասիրող հետազոտություններ չեն կատարվել, սակայն երկար տարիներ հղիների կողմից այն կիրառվել է և որևէ լուրջ ազդեցություն չի նկարագրվել[12]։

ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչություն

1992 թվականի մամլո հաղորդագրությունով ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչությունը հայտարարեց,որ չի ներկայացվել ոչ մի ապացույց,որ Կալամինը արդյունավետ է միջատների խայթոցից առաջացած մաշկի գրգռվածության բուժման համար,կամ առհասարակ խայթոցների[13]։ Չկան ապացույցներ նաև կաղնուց, բաղեղից առաջացած քորի բուժման վերաբերյալ։

2008 թվականի սեպտեմբերի 2-ի փաստաթղթում ԱՄՆ-ի Սննդամթերքի և Դեղորայքի վարչությունը խորհուրդ տվեց կիրառել առանց դեղատոմսի որոշ արդիական ապրանքատեսակներ նախատեսված մաշկի խնամքի համար,ինչպիսին է Կալամինը։ Այն կլանում է թունավոր բույսերի կողմից առաջացած մաշկի խոնավությունը,ինչպիսիք են թունավոր բաղեղը,կաղնին։ Այս բույսերից առաջացած ցավի կամ քորի մեղմացման համար նույն փաստաթութը խորհուրդ է տալիս սառը ջրով թրջոցներ և արդիական կորտիկոստերոիդներ[14]։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ