2048 (խաղ)

testwiki-ից
19:38, 5 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Համակարգչային խաղ «2048», ՋավաՍկրիպտ ծրագրավորման լեզվով ստեղծված բրաուզերային խաղ, որի հեղինակը տասնիննամյա իտալացի ծրագրավորող Գաբրիելե Չիրուլլին (Կաղապար:Lang-it) է։ Խաղադաշտը քառակուսի է (4x4): Խաղի նպատակը «2048» սալիկը ստանալն է (ցանկության դեպքում կարելի է շարունակել)։ Խաղի կոդը բաց է և տեղադրված է ծրագրավորողի GitHub էջում[1]։

Պատմություն

«2048» խաղի վերջնական դիրքը

«2048» խաղը գրվել է երկու օրից քիչ ժամանակում՝ որպես ծրագրավորման վարժություն։ Ըստ «Լոս Անջելես Թայմս» թերթի հեղինակի խոսքերի՝ Չիրուլլին իր ստեղծածը համարել է «պատահական ներխուժում խաղային արդյունաբերություն» և չի նախատեսում հետագայում զբաղվել խաղերի մշակմամբ[2]։ «2048» խաղի նախատիպը համարվում է առևտրային «Threes» խաղը, որի հեղինակներին դուր չի եկել «2048»-ի հաջողությունը և այն անվանել են «չհաջողված գրագողություն»[3]։ App Store-ում «Threes» խաղի թողարկումից հետո հայտնվեցին համանման «1024» և «2048» խաղերը՝ մշակված այլ ծրագրավորողների կողմից[4]։ Չիրուլլին խոստովանել է, որ խաղը ստեղծելիս ոգեշնչվել է հենց այդ խաղերով[2]։

Ըստ որոշ հաշվարկների՝ խաղի ընթացքում կարելի է հավաքել առավելագույնը 3 932 100 միավոր[5]։ Սալիկի առավելագույն հնարավոր նոմինալը 4x4 ստանդարտ դաշտում 131 072 է, m*n դաշտում` —2(mn+1)[6][7]: «2048»-ի կանոններով՝ խնդիրը PSPACE _ ամբողջով մեծ ուրվագծի ստանալն ու տրված թվի հասանելիությունը NP բարդության m*n դաշտի տրված ուրվագծով պարզելն է[8][9]։

Խաղի կանոններ

  1. Ամեն փուլում հայտնվում է «2» (90% հավանականությամբ) և «4» (10% հավանականությամբ) նոմինալի սալիկ[10]։
  2. Սեղմելով սլաքին՝ խաղացողը կարող է բոլոր սալիկները տանել խաղադաշտի 4 կողմերից մեկը։ Եթե գցելու դեպքում միևնույն նոմինալի երկու սալիկներ «թռչում են» միմյանց վրա, ապա դրանք միավորվում են, նոմինալը հավասարվում է միացած սալիկների գումարային թվին։ Յուրաքանչյուր քայլից հետո դաշտի ազատ վանդակում հայտնվում է «2» կամ «4» նոմինալով նոր սալիկ։ Եթե կոճակի սեղմումից հետո սալիկների կամ նրան նոմինալների դասավորությունը չի փոխվում, ապա քայլը չի իրականացվում։
  3. Եթե մի տողում կամ շարքում կա նույն նոմինալով ավելի քան երկու սալիկ, ապա գցելուց հետո նրանք միավորվում են այն կողմում, որտեղ ուղղված են եղել։ Օրինակ՝ եթե մի տողի վրա 4,4,4 է, դեպի ձախ քայլից հետո կդառնա 8,4, իսկ դեպի աջ քայլի դեպքում՝ 4,8: Տվյալ ոչ միարժեքության մշակումը թույլ է տալիս ավելի ստույգ ձևավորել խաղի մարտավարությունը։
  4. Յուրաքանչյուր միավորումից հետո խաղի միավորները ավելանում են ստացված սալիկի նոմինալին։
  5. Խաղն ավարտվում է պարտությամբ, եթե հերթական քայլից հետո անհնար է գործողություն կատարել։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

  1. Կաղապար:Cite web
  2. 2,0 2,1 Կաղապար:Cite web
  3. Կաղապար:Cite web
  4. Կաղապար:Cite web
  5. Математика и игра 2048 / Блог пользователя LerTush на платформе Харбахабр, 17 апреля 2014
  6. Կաղապար:Cite web
  7. Կաղապար:Cite web
  8. Կաղապար:Ռուսերեն հոդված
  9. Կաղապար:Ռուսերեն հոդված
  10. Mathematical Analysis of 2048, The Game / Advances in Applied Mathematical Analysis ISSN 0973-5313 Volume 12, Number 1 (2017), pp. 1-7: «2 with a probability of 0.9 (P2 = 0.9) and 4 with a probability of 0.1 (P4 = 0.1);»