Վերներ Բալման

testwiki-ից
17:24, 31 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Անձ Հանս Վերներ Բալման (Կաղապար:ԱԾ), գերմանացի մաթեմատիկոս, դիֆերենցիալ երկրաչափության մասնագետ։

Կենսագրություն

Ավարտել է Բոննի համալսարանը։ 1976 թվականին պաշտպանել է դիպլոմը։ 1979 թվականին Վիլհելմ Քլինգենբերգի ղեկավարությամբ պաշտպանել է ատենախոսություն «Ոչ դրական կորությամբ բազմաձևությունների մասին որոշ նոր արդյունքներ» թեմայով։ 1984 թվականին պաշտպանել է հաբիլիտացիան։ 1980/1981 թվականներին աշխատել է Փենսիլվանիայի համալսարանում։ 1984 թվականից Մերիլենդի համալսարանի դոցենտ է։ 1986 թվականին աշխատել է Բոնում։ 1987 թվականին Ցյուրիխի համալսարանում։ 1989 թվականին գլխավորել է դիֆերենցիալ երկրաչափության ամբիոնը Բոնի համալսարանում, որտեղ նա շարունակում է դասավանդել։ 2004 թվականից Օբերվոլֆախի մաթեմատիկայի ինստիտուտի խորհրդի անդամ է։ 2007 թվականից աշխատում է Մաքս Պլանկի մաթեմատիկայի ինստիտուտում որպես տնօրեն։ 2009 թվականից նա հանդիսանում է Կաղապար:Iw[1] համակարգող և բարձրագույն գիտական հետազոտությունների ինստիտուտի տնօրենների խորհրդի անդամ է[2]։

Կոչում

  • 1986 թվականին նա Բերկլիի մաթեմատիկայի միջազգային կոնգրեսում հրավիրված զեկուցող էր։ Կարդացել է «Ոչ դրական սեկցիոն կորության և բազմազանություն առանց հարակից կետերի» թեմայով զեկույցը։
  • 2007 թվականից համարվում է Լեոպոլդինի անդամ[3]։

Հրապարակումներ

  • Einführung in die Geometrie und Topologie, [Basel] : Birkhäuser 2015, ISBN 978-3-0348-0900-9.
  • Կաղապար:Ռուսերեն գիրք
  • Spaces of non positive curvature, Jahresbericht DMV, Band 103, 2001, S. 52-65
  • Der Satz von Lusternik und Schnirelmann, Bonner Mathematische Schriften, Band 102, 1978, S. 1-25
  • mit G. Thorbergsson und W. Ziller, Closed geodesics on positively curved manifolds, Ann. of Math. 116 (1982), S. 213—247
  • Nonpositively curved manifolds of higher rank, Ann. of Math. 122 (1985), S. 597—609
  • mit M. Brin Orbihedra of nonpositive curvature. Inst. Hautes Études Sci. Publ. Math. No. 82 (1995), 169—209 (1996).
  • mit J. Swiatkowski: On L2-cohomology and property (T) for automorphism groups of polyhedral cell complexes. Geom. Funct. Anal. 7 (1997), no. 4, 615—645.

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ