Ռոնալդ Ֆիշեր

testwiki-ից
19:24, 6 ապրիլի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ գիտնական Սըր Ռոնալդ Այլմեր Ֆիշեր (Կաղապար:Lang-en, Կաղապար:ԱԾ), անգլիացի վիճակագիր, էվոլյուցիոն կենսաբան և գենետիկ, Լոնդոնի թագավորական ընկերության անդամ (1929 թվական), Թագավորական վիճակագրական ընկերության (Կաղապար:Lang-en)անդամ, բազմաթիվ ակադեմիաների և գիտական ընկերությունների պատվավոր անդամ, Գիտությունների պատվավոր դոկտոր և բազմաթիվ համալսարանների իրավաբանական գիտությունների դոկտոր (Լոնդոն, Հարվարդ, Չիկագո, Կալկաթա, Գլազգո և այլն)։

Մաթեմատիկական վիճակագրության մեջ Ֆիշերը հանդիսանում է Կառլ ՓիրսոնիԿաղապար:Ref+ դասական ստեղծագործությունների և մեթոդների ամենաակնառու շարունակողը,․մասնավորապես, Ջերզի Նեյմանի հետ միասին մշակել է փոփոխականների վիճակագրական գնահատմանԿաղապար:Ref+ տեսության, վիճակագրական որոշումների, փորձի նախագծման և վարկածների ստուգման հիմքերը։ Ֆիշերի մեթոդների մեծ մասը ունի ընդհանուր բնույթ և կիրառվում է բնական գիտություններում, տնտեսագիտության մեջ և գործունեության այլ ոլորտներում։ Դանիացի պատմաբան Հալդ Անդերսի բնորոշմամաբ նա․ Կաղապար:Քաղվածք

Ըստ Ջոն Թյուքի փոխաբերական արտահայտության, այն, ինչ վիճակագիրը կարող է մեր օրերում «խաղալ ցանկացած պարտեզում», Ռոնալդ Ֆիշերի ոչ փոքր վաստակն էԿաղապար:Sfn։

Կենսաբանության մեջ Ֆիշերի հիմնական նվաճումը Մենդելյան գենետիկայի մաթեմատիկական մեթոդների միավորումն է դարվինյան բնական ընտրության տեսության հետ։ Այս հայեցակարգը հիմք է հանդիսացել պոպուլյացիոն գենետիկայի և էվոլյուցիայի ժամանակակից սինթետիկ տեսության համար։ Ռիչարդ Դոքինզը Ֆիշերին անվանել է․ Կաղապար:Քաղվածք

Կենսագրություն

Ֆիշերը ծնվել է Լոնդոնի Արևելյան Ֆինչլի (Կաղապար:Lang-en)[1] արվարձանում՝ Ջորջ և Քեթի Ֆիշերների ընտանիքում։ Նրա հայրը եղել է գեղեցիկ արվեստների իրերի հաջողակ առևտրական։ Ֆիշերն ունեցել է ուրախ մանկություն. նա երեք ավագ քույրերի, ավագ եղբոր և մոր սիրելին է եղել։ Մայրը մահացել է, երբ Ռոնալդը 14 տարեկան է եղել, իսկ մեկ ու կես տարի անց հայրը սնանակացել է մի քանի անհաջող գործարքներ կնքելու արդյունքում[2]։

Ֆիշերն իր տարիքակիցներից անհամեմատ զարգացած երեխա է եղել․ 16 տարեկան հասակում, երբ սովորում էր Հերոուի դպրոցում, հաղթել է մաթեմատիկայի մրցույթում և շահել Նիլդ մեդալ (Կաղապար:Lang-en)՝ մրցանակ՝ մաթեմատիկական էսսեների մրցույթում հաղթելու համար։ 1909 թվականին, երիտասարդը նվաճել է Քեմբրիջի համալսարանի Գոնվիլ և Քեյս (Կաղապար:Lang-en) քոլեջի[3] կրթաթոշակ ստանալու իրավունք, որը նրան ուսումը շարունակելու հնարավորություն է տվել։ Քեմբրիջում նա ուսումնասիրել է մաթեմատիկա, աստղագիտություն, կենսաբանություն, վիճակագրական մեխանիկա, ծանոթացել է գենետիկային և Մենդելի օրենքներին, որոնք վերաբացահայտվել էին 20-րդ դարի սկզբին։ Այդ ժամանակահատվածում մաթեմատիկական վիճակագրությունը և սխալների տեսությունը հիմնականում օգտագործվել են աստղագիտական դիտումների մշակման ժամանակ. վիճակագրությունն ու կենսաբանությունը բավարարվում էին պարզ թվաբանությամբ, չնայած եղել են վիճակագրության մեջ հավանականության տեսության օրենքների կիրառման որոշ փորձերԿաղապար:Sfn։

Հրապուրվելով վիճակագրությամբ՝ Ռոնալդ Ֆիշերը խորապես ուսումնասիրել է Կառլ Փիրսոնի «Մաթեմատիկական ներդրում էվոլյուցիայի տեսության մեջ» աշխատությունների ժողովածուն և հատկապես հետաքրքրվել է կենսաչափության մեջ վիճակագրական մեթոդների կիրառմամբ։ Ֆիշերը վիճակագրությունը դիտում էր որպես ժառանգականության մենդելեվյան գործոնների դիսկրետ բնույթի փոփոխականությունը և էվոլյուցիայի անընդհատ բնույթը «հաշտեցնելու» պոտենցիալ միջոց։ Նրա իրական կիրքը եվգենիկան էր, որը նա տեսնում էր որպես գիտական և սոցիալական խնդիրները լուծելու միջոց՝ համատեղելով գենետիկան և վիճակագրությունը։ 1911 թվականին Ֆիշերը Ջոն Մեյնարդ Քեյնսի, Ռեջինալդ Պանետի և Հորացի Դարվինի հետ միասին (Չարլզ Դարվինի որդին) մասնակցել է Քեմբրիջի համալսարանում Եվգենիկայի ընկերության հիմնադրմանը։ Այս ընկերությունը ամեն ամիս անց էր կացնում հավաքներ, որտեղ հաճախ ելույթ էին ունենում այդ ժամանակվա հիմնական եվգենիկ կազմակերպությունների լիդերներըԿաղապար:Sfn։

Աշխատանքային գործունեություն

Համալսարանն ավարտելուց հետո (1913 թվական) Ֆիշերը ընտանիքը պահելու համար որոշ ժամանակ որպես վիճակագիր աշխատել է առևտրային կազմակերպությունում, ապա՝ գործարանում։ 1914 թվականին, պատերազմի սկսվելու հետ միաժամանակ, նա վերադարձել է Մեծ Բրիտանիա և մի քանի անգամ փորձել ընդունվել ծառայության բրիտանական բանակի շարքերում, բայց ամեն անգամ չի կարողացել անցնել բուժզննումը։ Մինչև 1918 թվականը նա աշխատել է Լոնդոնյան Սիթիում որպես վիճակագիր, ապա՝ որպես ուսուցիչ տարբեր դպրոցներում։ Այս ժամանակահատվածում (1915) Ֆիշերը հրապարակել է մի շարք հոդվածներ կենսաչափության վերաբերյալ, ներառյալ «Հարաբերությունների միջև կապը Մենդելյան ժառանգության ենթադրության վերաբերյալ»(Կաղապար:Lang-en) հեղափոխական հոդվածը, որտեղ որոշվում էր կամայական ընտրության ժամանակ կոռելյացիայի (հարաբերակցության) գործակցի բաշխումը։ 1917 թվականին Ֆիշերն այս թեմայի շուրջ հակամարտության մեջ է մտել Կառլ Փիրսոնի հետ։ Նրանց միջև հարաբերությունները սկզբում բարյացակամ են եղել, բայց հետո Ֆիշերը մեղադրել է Փիրսոնին լուրջ սխալի համար, որը նա երբեք էլ չի խոստովանել։ Փիրսոնը գլխավոր ամբողջությունից ընտրությամբ հաշվարկված կոռելյացիայի k գործակիցն ընդունում էր որպես իրական արժեքի k գնահատական, որը, ինչպես ապացուցում էր Ֆիշերը, սխալ էր։ Հետագայում Ֆիշերը հաճախ է բախվել գործընկերների հետ՝ Փիրսոնի որդու՝ Էգոնի, Եժի Նոյմանի և այլոց հետ։ Ֆիշերը հետագայում բողոքել է, որ իր հոդվածները գրախոսում են կենսաբանություն չիմացող վիճակագիրներըը և վիճակագրությանը անտեղյակ կենսաբաններըԿաղապար:Sfn։

1919 թվականից մինչև 1933 թվականը Ֆիշերը աշխատել է Ռոտհամստեդում, փորձառու գյուղատնտեսական կայանում, որպես վիճակագիր։ 1933 թվականին Կառլ Փիրսոնի հրաժարականից հետո, Ֆիշերը ղեկավարել է Եվգենիկայի ամբիոնը (Լոնդոնի համալսարանական քոլեջ

Անձնական կյանք

1917 թվականին Ֆիշերն ամուսնացել է 17-ամյա Ռութ Էյլին Գինեսի հետ (Կաղապար:Lang-en): նրանք ունեցել են երկու որդի և վեց դուստր[4]։ 1942 թվականին Սիցիլիայի վրայով թռչելիս սպանվել է Ֆիշերի ավագ որդին, ով ռազմական օդաչու է եղել։ 1943 թվականին Ֆիշերը, որը ծանր է տարել որդու մահը, բաժանվել է կնոջից։ նա վերադարձել է Քեմբրիջ և մինչև 1957 թվականը զբաղեցրել է գենետիկայի ամբիոնը։ 1952 թվականին Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ երկրորդը գիտական նվաճումների համար Ֆիշերին շնորհել է ասպետական կոչումԿաղապար:Sfn։

1955 թվականին Ֆիշերի, Էգոն Փիրսոնի և Եժի Նեյմանի միջև հին վեճերը նոր ուժով են սկսվելԿաղապար:Sfn։ Ֆիշերը վիճակագրության իր վերջնական փիլիսոփայությունը մանրամասն շարադրել է «Վիճակագրական մեթոդներ և գիտական եզրակացություն» գրքում (1956 թվական)։ Ֆիշերը կյանքի վերջին տարիները (1959—1962) անց է կացրել Ադելաիդայի համալսարանում (Ավստրալիա), որտեղ էլ, 1962 թվականին մահացել է։

Ֆիշերը թաղված է Ադելաիդայի Սուրբ Պետրոս տաճարում[5]։

Նշումներ

Կաղապար:Ծանցանկ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Գրականություն

  • Կաղապար:Ռուսերեն հոդված
  • Կաղապար:Ռուսերեն հոդված
  • Box, Joan Fisher (1978) R. A. Fisher: The Life of a Scientist, New York: Wiley, ISBN 0-471-09300-9.
  • David Howie, Interpreting Probability: Controversies and Developments in the Early Twentieth Century (Cambridge University Press, 2002)
  • Salsburg, David (2002). The Lady Tasting Tea: How Statistics Revolutionized Science in the Twentieth Century, ISBN 0-8050-7134-2.

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. Կաղապար:Cite web
  2. Կաղապար:Cite book
  3. Կաղապար:Cite web
  4. Քաղվածելու սխալ՝ Invalid <ref> tag; no text was provided for refs named ROJO43
  5. Կաղապար:Cite web