Դելտաէդր


Դելտաէդր, բազմանիստ, որի բոլոր նիստերը հանդիսանում են կանոնավոր եռանկյուններ։ Անվանումը վերցրված է հունական մեծատառ դելտա տառից (), որն ունի կանոնավոր եռանկյան տեսք։ Գոյություն ունի անթիվ շատ դելտաէդրեր, բայց դրանցից միայն 8-ն են ուռուցիկ, և դրանք ունեն 4, 6, 8, 10, 12, 14, 16 և 20 նիստերԿաղապար:Sfn։
Ութ դելտաէդրերից յուրաքանչյուրի նիստերի, կողերի և գագաթների թիվը թվարկված են ներքևում։
Ուռուցիկ դելտաէդրեր
Գոյություն ունի ընդամենը 8 ուռուցիկ դելտաէդր[1], որոնցից 3-ը հանդիսանում են պլատոնյան մարմիններ, իսկ 5-ը՝ Ջոնսոնի բազմանիստեր։
6 նիստերով դելտաէդրի որոշ գագաթներ ունեն 3 կարգ, իսկ որոշները՝ 4 կարգ։ 10, 12, 14 և 16 նիստերով դելտաէդրերում որոշ գագաթներ ունեն 4 կարգ, իսկ որոշներն էլ՝ 5 կարգ։ Այդ հինգ ոչ կանոնավոր դելտաէդրերը պատկանում են կանոնավորանիստ բազմանիստերի (որպես նիստ կանոնավոր բազմանկյուններով ուռուցիկ բազմանիստերի) դասին։
Գոյություն չունի 18 նիստերով ուռուցիկ դելտաէդրԿաղապար:Sfn։ Սակայն ձգված կողով իկոսաէդրը տալիս է օկտաէդրի օրինակ, որը կարող է լինել կամ 18 ոչ կանոնավոր նիստերով, կամ երկու զույգ երեքական հավասարակողմ եռանկյուններով՝ ընկած մի հարթության մեջ։
| Կանոնավոր դելտաէդրեր | ||||||
|---|---|---|---|---|---|---|
| Անվանում | Պատկեր | Գագաթների թիվ |
Կողերի թիվ |
Նիստերի թիվ |
Գագաթի կոնֆիգուրացիա | Սիմետրիայի խումբ |
| Կանոնավոր տետրաէդր | 4 | 6 | 4 | 4 × 33 | Td, [3,3] | |
| Կանոնավոր օկտաէդր (քառանկյուն երկբուրգ) | 6 | 12 | 8 | 6 × 34 | Oh, [4,3] | |
| Կանոնավոր իկոսաէդր | 12 | 30 | 20 | 12 × 35 | Ih, [5,3] | |
| Ջոնսոնի դելտաէդրեր | ||||||
| Եռանկյուն երկբուրգ | 5 | 9 | 6 | 2 × 33 3 × 34 |
D3h, [3,2] | |
| Հնգանկյուն երկբուրգ | 7 | 15 | 10 | 5 × 34 2 × 35 |
D5h, [5,2] | |
| Հարթաքիթ երկլինոիդ | 8 | 18 | 12 | 4 × 34 4 × 35 |
D2d, [2,2] | |
| Եռակի աճացրած եռանկյուն բուրգ | 9 | 21 | 14 | 3 × 34 6 × 35 |
D3h, [3,2] | |
| Պտտած երկարացրած քառանկյուն երկբուրգ | 10 | 24 | 16 | 2 × 34 8 × 35 |
D4d, [4,2] | |
Ոչ խիստ ուռուցիկ դեպքեր
Գոյություն ունի կոպլանար եռանկյուններով (միևնույն հարթության մեջ ընկած) անթիվ շատ դելտաէդրեր։ Եթե կոպլանար եռանկյունների բազմությունը հանդիսանում են մի նիստ, կարելի է հաշվել քիչ նիստեր, կողեր և գագաթներ։ Կոպլանար եռանկյուն նիստերը կարող են ձուլվել շեղանկյուն, սեղանակերպ, վեցանկյուն կամ այլ հավասարակողմ բազմանկյուն նիստերի։ Յուրաքանչյուր նիստ պետք է լինի ուռուցիկ պոլիամոնդ, այնպես, ինչպես
,
,
,
,
,
,
և
, ...[2]
Որոշ ոչ մեծ օրինակներ
| Պատկեր | Անվանում | Նիստեր | Կողեր | Գագաթներ | Գագաթի կոնֆիգուրացիա | Սիմետրիայի խումբ |
|---|---|---|---|---|---|---|
| Կցանած օկտաէդր Կցանում. 1 տետրաէդր + 1 օկտաէդր |
10 |
15 | 7 | 1 × 33 3 × 34 3 × 35 0 × 36 |
C3v, [3] | |
| 4 3 |
12 | |||||
| Եռանկյուն տրապեցոէդր Կցանում. 2 տետրաէդր + 1 օկտաէդր |
12 |
18 | 8 | 2 × 33 0 × 34 6 × 35 0 × 36 |
C3v, [3] | |
| 6 |
12 | |||||
| Կցանում. 2 տետրաէդր + 1 օկտաէդր |
12 |
18 | 8 | 2 × 33 1 × 34 4 × 35 1 × 36 |
C2v, [2] | |
| 2 2 2 |
11 | 7 | ||||
| Եռանկյուն հատած բուրգ Կցանում. 3 տետրաէդր + 1 օկտաէդր |
14 |
21 | 9 | 3 × 33 0 × 34 3 × 35 3 × 36 |
C3v, [3] | |
| 1 3 1 |
9 | 6 | ||||
| Երկարացված օկտաէդր Կցանում. 2 տետրաէդր + 2 օկտաէդր |
16 |
24 | 10 | 0 × 33 4 × 34 4 × 35 2 × 36 |
D2h, [2,2] | |
| 4 4 |
12 | 6 | ||||
| Քառանիստ Կցանում. 4 տետրաէդր + 1 օկտաէդր |
16 |
24 | 10 | 4 × 33 0 × 34 0 × 35 6 × 36 |
Td, [3,3] | |
| 4 |
6 | 4 | ||||
| Կցանում. 3 տետրաէդր + 2 օկտաէդր |
18 |
27 | 11 | 1 × 33 2 × 34 5 × 35 3 × 36 |
D2h, [2,2] | |
| 2 1 2 2 |
14 | 9 | ||||
| Ձգված կողով իկոսաէդր | 18 |
27 | 11 | 0 × 33 2 × 34 8 × 35 1 × 36 |
C2v, [2] | |
| 12 2 |
22 | 10 | ||||
| Երկհատած երկբուրգ Կցանում. 6 տետրաէդր + 2 օկտաէդր |
20 |
30 | 12 | 0 × 33 3 × 34 6 × 35 3 × 36 |
D3h, [3,2] | |
| 2 6 |
15 | 9 | ||||
| Եռաթեք գմբեթ Կցանում. 4 տետրաէդր + 3 օկտաէդր |
22 |
33 | 13 | 0 × 33 3 × 34 6 × 35 4 × 36 |
C3v, [3] | |
| 3 3 1 1 |
15 | 9 | ||||
| Եռանկյուն երկբուրգ Կցանում. 8 տետրաէդր + 2 օկտաէդր |
24 |
36 | 14 | 2 × 33 3 × 34 0 × 35 9 × 36 |
D3h, [3] | |
| 6 |
9 | 5 | ||||
| Վեցանկյուն անտիպրիզմա | 24 |
36 | 14 | 0 × 33 0 × 34 12 × 35 2 × 36 |
D6d, [12,2+] | |
| 12 2 |
24 | 12 | ||||
| Հատած տետրաէդր Կցանում. 6 տետրաէդր + 4 օկտաէդր |
28 |
42 | 16 | 0 × 33 0 × 34 12 × 35 4 × 36 |
Td, [3,3] | |
| 4 4 |
18 | 12 | ||||
| Տետրակիսխորանարդօկտաէդր Օկտաէդր Կցանում. 8 տետրաէդր + 6 օկտաէդր |
32 |
24 | 18 | 0 × 33 12 × 34 0 × 35 6 × 36 |
Oh, [4,3] | |
| 8 |
12 | 6 |
Ոչ ուռուցիկ դելտաէդրեր
Գոյություն ունեն անթիվ շատ ոչ ուռուցիկ և տորոիդալ դելտաէդրեր։
Ինքնահատվող նիստերով դելտաէդրի օրինակ
Ոչ ուռուցիկ այլ դելտաէդրեր կարելի է ստանալ բոլոր հինգ կանոնավոր նիստերին բուրգեր ավելացնելու ճանապարհով.
| Եռակիստետրաէդր | Տետրակիսհեքսաէդր | Եռակիսօկտաէդր (stella octangula) |
Պենտակիսդոդեկաէդր | Եռակիսիկոսաէդր |
|---|---|---|---|---|
| 12 եռանկյուններ | 24 եռանկյուններ | 60 եռանկյուններ | ||
Տետրաէդրերի այլ կցանումներ.
| 8 եռանկյուններ | 10 եռանկյուններ | 12 եռանկյուններ |
|---|
Ինչպես նաև շրջված բուրգերի նիստերի ավելացման եղանակով.
- Ակոսավոր դոդեկաեդր.
Ակոսավոր դոդեկաեդր |
![]() Տորոիդալ դելտաէդր |
| 60 եռանկյուններ | 48 եռանկյուններ |
|---|
Ծանոթագրություններ
Գրականություն
- Կաղապար:Ռուսերեն հոդված (Авторы показали, что существует только 8 выпуклых дельтаэдров. )
- Կաղապար:Ռուսերեն հոդված
