Արցունքաբեր նյութեր

testwiki-ից
05:22, 14 փետրվարի 2025 տարբերակ, imported>Գաբրիելյան Աշոտ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Արցունքաբեր նյութեր, լաքրիմատորներ (լատ․ lacrima – արցունք), քիմիական միացությունների խումբ, որոնց գոլորշիների անգամ չնչին քանակությունը (0,0002–0,0003 մգ/լ) առաջացնում է աչքի լորձաթաղանթի ուժեղ գրգռում և արցունքաբերություն։ Խիստ ազդում են նաև մաշկի և շնչառական օրգանների վրա։

Արցունքաբեր նյութեր են հալոգենի ատոմ պարունակող օրգանական շատ միացություններ (α-հալոգենակետոնները՝ RCOCH2X, X-ը՝ հալոգենի ատոմ), քլորքացախաթթվի և բրոմքացախաթթվի էսթերները, քլորպիկրինը, բրոմբենզիլցիանիդը, քլորացետոֆենոնը, քլորացետոնը և այլն։

Կաղապար:ՀՍՀ