Ացիդոֆիլային բակտերիաներ

testwiki-ից
06:22, 21 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ացիդոֆիլային բակտերիաներ, մանրագույն օրգանիզմներ, որոնք զարգանում և ապրում են միջավայրի որոշակի թթվության պայմաններում։ Ացիդոֆիլային բակտերիաներից են՝ կաթնաթթվային բակտերիաները (ապրում են pH=3,4 և կաթնաթթվի 2% խտության միջավայրում), քեմոավտոտրոֆ բակտերիաները (բազմանում են, երբ միջավայրի pH-ը՝ 1–2 է), հայ գիտնական Լ․ Հ․ Երզինկյանի անջատած բարձր ակտիվություն ունեցող ացիդոֆիլային կաթնաթթվային բակտերիաները (Lactobacterium acidop hilum)։ ՍՍՀՄ–ում լայնորեն կիրառվում են կաթնարդյունաբերության, անասնաբուծության, բժշկության մեջ (որպես բուժիչ ացիդոֆիլային կաթ, ինչպես նաև մայրական կաթին փոխարինող «Նարինե» սննդանյութի արտադրությունում)։

Կաղապար:ՀՍՀ