Մագնիսական բևեռ

testwiki-ից
06:49, 31 հուլիսի 2024 տարբերակ, imported>Խմբագրող
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Մագնիսական բևեռ (Երկրի), Երկրի մակերևույթի կետեր, որոնցում Երկրի մագնիսական դաշտի լարվածության հորիզոնական բաղադրիչը հավասարվում է զրոյի (պտտման հորիզոնական առանցքով մագնիսական սլաքը ուղղաձիգ դիրք է գրավում)։

Նման կետեր ընդգրկող տիրույթներ կան նաև մագնիսական անոմալիաների խոշոր շրջաններում (տեղային բևեռներ)։ Գոյություն ունեն երկու գլխավոր մագնիսական բևեռներ (հյուսիսային և հարավային), որոնց կոորդինատները (ψ և λ) Երկրի մակերևույթի վրա անընդհատ փոփոխվում են։

1970-ի տվյալներով հվ․ բևեռի կոորդինատներն են՝ ψ=75,00±0,50 հս․ լ․, λ=99,00±l,00 արմ․ երկ․, իսկ հս–ինը՝ ψ=66,50±0,50 հվ․ լ․, λ=140,00±1,00 արլ․ երկ․։ Այդ կետերում զուգամիտում են մագնիսական բոլոր միջօրեականները։

Կաղապար:ՀՍՀ