Մեթիլամին
Մեթիլամին CH3NH2 , ամոնիակի օրգանական ածանցյալ ,առաջնային ալիֆատիկ ամին։
Հատկություններ
Նորմալ պայմաններում գազ է , ամոնիակի հոտով ։
Մեթիլամինն իրենից ներկայացնում է տիպիկ առաջնային ամին։ Թթուների հետ առաջացնում է աղեր։ Ալդեհիդների հետ ռեակցիաները տանում են Շիֆֆի հիմքերի առաջացման ։ Էսթերների հետ փոխազդելիս առաջացնում է ամիդներ ։
Հիմնականում տարածված է 40 %-անոց ջրային լուծույթի ձևով։
Օժտված է ջրում լավ լուծելիությամբ ։
Ստացում
Արդյունաբերության մեջ ստացվում է մեթանոլի և ամոնիակի բարձրջերմաստիճանային (370-430oC ) փոխազդեցությունից 20-30 բար ճնշման տակ ։ Ռեակցիան ընթանում է գազային ֆազում ցեոլիտ կատակիզատորի առկայությամբ ։ Ռեակցիայի կողմանկի արգասիքներ են երկմեթիլամինը և եռմեթիլամինը ։
Մաքրումն իրականացվում է բազմակի թորման միջոցով։
Կիրառություն
Օգտագործում են ներկանյութերի և դեղերի արտադրության մեջ ,որոնցից առավել կարևոր են N-մեթիլ-2-պիրրոլիդոնը (NMP) , մեթիլֆորմամիդը , կոֆեինը ,էֆեդրինը և երկմեթիլմիզանյութը։
Ազդեցությունը օրգանիզմի վրա
Ինհալյացիայի դեպքում առաջացնում է մաշկի ,աչքերի և վերին շնչուղիների գրգռում ։ Շնչառության կանգից կարող է վրա գալ մահ։