Էլեկտրաքիմիական բևեռացում

testwiki-ից
18:56, 8 սեպտեմբերի 2021 տարբերակ, imported>BekoBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Էլեկտրաքիմիական բևեռացում, էլեկտրոդային պոտենցիալի փոփոխությունը էլեկտրական հոսանքի ազդեցությամբ։ Էլեկտրոդի և էլեկտրոլիտի լուծույթի շփման մակերևույթին տեղի է ունենում էլեկտրաքիմիական ռեակցիա (էլեկտրոլիզ), որի բնույթը կախված է էլեկտրոդի և լուծույթի բաղադրությունից, հոսանքի ուղղությունից ու խտությունից (միավոր մակերեսով անցնող հոսանքի մեծությունից), ինչպես նաև ջերմաստիճանից։

Էլեկտրաքիմիական ռեակցիայի դեպքում էլեկտրոդային պոտենցիալի տարբերությունը հոսանքի ներկայությամբ (Ei) և բացակայությամբ (E0) որոշվում է հոսանքի խտությամբ, որն ուղիղ համեմատական է միավոր մակերեսի վրա ընթացող ռեակցիայի արագությանը։ Էլեկտրաքիմիական բևեռացման երևույթները կարող են լինել վնասակար և օգտակար։ Օրինակ՝ էլեկտրոլիզի ժամանակ դրանք մեծացնում են էլեկտրաէներգիայի ծախսը, բայց դրա փոխարեն կոռոզիայի դեպքում կարող են անցանկալի պրոցեսներ կանխել։ Կաղապար:ՀՍՀ