Էլեկտրոնային լամպ

testwiki-ից
13:35, 13 փետրվարի 2025 տարբերակ, imported>Գաբրիելյան Աշոտ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Էլեկտրոնային լամպ, էլեկտրավակումային սարք, որտեղ ստեղծվում է հատուկ էլեկտրոդների (ցանցի) օգնությամբ կառավարվող էլեկտրոնների հոսք։ Էլեկտրոնային լամպը ապակե, մետաղե, մետաղե–ապակե կամ մետաղե–խեցե բալոն է, որտեղ ստեղծված է բարձր վակուում (մինչև 106108 մմ սնդ. ս.) և տեղավորված են էլեկտրոդներ, շիկացման կաթոդ, անոդ, ցանց (բոլոր էլեկտրոնային լամպերը, բացի դիողից, ունեն մեկ կամ ավելի ցանց)։

Էլեկտրոնային լամպերը տարբերվում են ըստ էլեկտրոդների թվի, հզորության, հաճախականությունների տիրույթի և նշանակման։

Ըստ էլեկտրոդների թվի լինում են 2-էլեկտրոդային (դիոդ, կենոտրոն), 3-էլեկտրոդային (տրիոդ), 4-էլեկտրոդային (տետրոդ), 5-էլեկտրոդային (պենտոդ), 6-էլեկտրոդային (հեկսոդ), 7-էլեկտրոդային (հեպտոդ) և 8-էլեկտրոդային (օկտոդ

Ըստ աշխատանքային հաճախականությունների տիրույթի տարբերում են ցածր (մինչև մի քանի Մհց), բարձր (մինչև 30 Մհց) և գերբարձր հաճախականության էլեկտրոնային լամպեր (մագնետրոններ, կլիստրոններ, վազող ալիքի լամպեր և այլն)։ Ըստ նշանակման էլեկտրոնային լամպերը լինում են ուղղիչ, ուժեղացուցիչ, փոխակերպիչ, գեներատորային և այլն, ինչպես նաև անընդհատ գործողության և իմպուլսային։ Հաճախ մի բալոնի մեջ տեղավորում են երկու կամ ավելի լամպեր (կրկնակի դիող, կրկնակի տրիոդ, դիոդ–հեկսոդ և այլն)։ Այդպիսի լամպերը կոչվում են համակցված։ Էլեկտրոնային լամպերը լայնորեն կիրառվում են ավտոմատիկայում, ռադիոլոկացիայում, հեռուստատեսությունում, ռադիոկապում, էլեկտրոնային սարքաշինության մեջ և այլ բնագավառներում։ Բարձր և գերբարձր հաճախականության հզոր էլեկտրոնային լամպերը կիրառվում են նաև տեխնոլոգիական նպատակներով։ Կաղապար:ՀՍՀ