Այնշտայնի լուսաքիմիական օրենք

testwiki-ից
23:53, 20 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Այնշտայնի լուսաքիմիական օրենք, քվանտային համարժեքության օրենք, լուսաքիմիական համարժեքության օրենք, լուսաքիմիայի հիմնական օրենքը, ըստ որի յուրաքանչյուր կլանված ֆոտոն (hν) առաջացնում է միայն մեկ տարրական փոխակերպում։ Այն կարող է լինել քիմիական ռեակցիա կամ զուտ ֆիզիկական փոխակերպում՝ մոլեկուլի գրգռում, կլանված էներգիայի արձակում ևն։ Ընդհանուր դեպքում Էյնշտեյնի լուսաքիմիական օրենքը կիրառելի է միայն տարրական պրոցեսների նկատմամբ, քանի որ լույսի ազդեցությամբ ընթացող քիմիական փոխակերպումները երկրորդային պրոցեսների պատճառով հաճախ բարդանում են։ Էյնշտեյնի լուսաքիմիական օրենքը բխում է լույսի քվանտային բնույթից, ձևակերպել է Ալբերտ Այնշտայնը (1912), Է. Վ. Արբուրգի փորձերի հիման վրա։ Կաղապար:ՀՍՀ