Էֆեկտիվ լայնական կտրվածք

testwiki-ից
06:14, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Էֆեկտիվ լայնական կտրվածք, մոլեկուլների, ատոմների, միջուկների և տարրական մասնիկների բախման դեպքում տարբեր պրոցեսների հավանականությունը բնութագրող ֆիզիկական մեծություն։

Էֆեկտիվ լայնական կտրվածքը հավասար է դիտարկվող դեպքերի (օրինակ, որոշակի տիպի միջուկային ռեակցիաների) թվի հարաբերությանը ռմբակոծող մասնիկների հոսքի խտությանը և թիրախի միավոր ծավալի ատոմների թվին։ Անշարժ թիրախի դեպքում միավոր երկարության վրա փոխազդելու հավանականությունը հակադարձ համեմատական է ռմբակոծող մասնիկի ազատ վազքի երկարությանը։ Էֆեկտիվ լայնական կտրվածք (նշանակվում է σ) ունի մակերեսի չափայնություն և արտահայտվում է սմ²-ով կամ բառնով (1 բառն =1024 սմ²)։

Էֆեկտիվ լայնական կտրվածք լինում է լրիվ կամ դիֆերենցիալ։ Լրիվ էֆեկտիվ լայնական կտրվածքի դեպքում գրանցվում են փոխազդեցության հետևանքով առաջացած երկրորդային բոլոր մասնիկները, իսկ դիֆերենցիալ Էֆեկտիվ լայնական կտրվածքի դեպքում՝ միայն անկյունային և էներգետիկ որոշակի տիրույթի մասնիկները։ Տարբեր մասնիկների, ինչպես նաև զանազան պրոցեսների համար միևնույն մասնիկի էֆեկտիվ լայնական կտրվածքները տարբեր են։

Կաղապար:ՀՍՀ