Ընդհանրացված կոորդինատներ

testwiki-ից
06:16, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ընդհանրացված կոորդինատներ, ցանկացած չափայնության միմյանցից անկախ պարամետրեր՝ qi(i=1,2,....,s), որոնց թիվը հավասար է մեխանիկական համակարգի ազատության աստիճանների թվին։

Ընդհանրացված կոորդինատները միարժեքորեն որոշում են համակարգի դիրքը։ Ընդհանրացված կոորդինատների դեպքում համակարգի շարժման օրենքը տրվում է qi=qi(t) տեսքի s հավասարումներով (t–ն ժամանակն է)։ Ընդհանրացված կոորդինատները գործածվում են շատ խնդիրների լուծման ժամանակ, հատկապես, երբ համակարգը ենթարկվում է շարժումը սահմանափակող կապերի, ընդ որում զգալիորեն փոքրանում է շարժումը նկարագրող հավասարումների թիվը՝ դեկարտյան կոորդինատներով հավասարումների համեմատ (տես Լագրանժի հավասարումներ)։ Ազատության անվերջ թվով աստիճաններով համակարգերում (հոծ միջավայրեր, դաշտեր) ընդհանրացված կոորդինատները տարածական կոորդինատների և ժամանակի հատուկ ֆունկցիաներ են, որոնք կոչվում են պոտենցիալներ, ալիքային ֆունկցիաներ։ Կաղապար:ՀՍՀ