Ուտկիագվիկ

testwiki-ից
11:50, 12 մարտի 2025 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Աշխքարտ Ուտկիագվիկ (Կաղապար:Lang-en, մինչև 2016 թվականը՝ Բարոու, Կաղապար:Lang-en), քաղաք Ալյասկայի հեռավոր հյուսիսում։ Աշխարհի ամենահյուսիսային քաղաքներից մեկը և Միացյալ Նահանգների ամենահյուսիսային բնակավայրն ու քաղաքը։ Բնակչությունը 2021 թվականի տվյալներով կազմում է 4443 մարդ։ Ըստ 2009 թվականի տվյալների՝ բնակչության 61% կազմում էին էսկիմոսներրը[1]։ Հին անվանումը Ջոն Բարոուի պատվին է։ 2016թ հոկտեմբերին կայացած հանրաքվեի արդյունքներով 2016 թվականի դեկտեմբերին քաղաքը վերանվանվել Ուտկիագվիկ[2][3]։

Մոտակայքում է Բարոու քաղաքը՝ ԱՄՆ ամենահյուսիսային կետը։ Քաղաքի մոտ կա օդերեւութաբանական կայան, Կատարվում է նավթի արդյունահանում։

Աշխարհագրություն

Ուտկիագվիկ քաղաքը գտնվում է Հյուսիսային բևեռից մոտավորապես 2100 կմ հեռավորության վրա։ Երկրի ընդհանուր մակերեսի 2,6%-ը գտնվում է Ուտկիագվիկից հյուսիս[4]։

ԱՄՆ մարդահամարի բյուրոյի տվյալներով՝ քաղաքը զբաղեցնում է 54 կմ² տարածք, որից՝ 47 կմ² ցամաքային և 8 կմ² ջրային տարածք է։ Քաղաքի հողային տարածքի մեծ մասին բնորոշ է տունդրան[5],իսկ հողի սառցակալման խորությունը այստեղ հասնում է 400 մետրի։

Քաղաքից ոչ հեռու գտնվում է հինավուրց 8 կիլոմետրանոց Ավակ հրաբխային խառնարանը։

Կլիմա

Քանի որ Ուտկիագվիկը գտնվում է Բևեռային շրջանից 515 կիլոմետր դեպի հյուսիս, քաղաքի կլիման ցուրտ է և չոր և համարվում է բևեռային։ Քաղաքում ձմեռները կարող են վտանգավոր լինել սաստիկ սառնամանիքների և ուժեղ քամիների պատճառով, և նույնիսկ ամռանը այնտեղ եղանակը շատ զով է։ Ընդհանուր առմամբ, Ուտկիագվիկում ջերմաստիճանը 0-ից ցածր կարող է լինել տարեկան մոտ 324 օր[6][7], իսկ ցրտահարություններ և ձյան տեղումներ հնարավոր են ցանկացած ամսվա ընթացքում[8]

  • Տարեկան միջին ջերմաստիճան՝ −11,3 C°
  • Քամու միջին արագություն՝ 5,6 մ/վ
  • Օդի միջին տարեկան խոնավություն՝ 72 %

Ուտիագվիկը ժողովրդական մշակույթում

Քաղաքում են տեղի ունենում«30 գիշերներ», «Բոլորը սիրում են կետերին», « Սառույցի վր» (2011) ֆիլմերի գործողությունները։

Քույր քաղաքներ

Կլիմա

Կաղապար:Եղանակի Աղյուսակ

Պատկերասրահ

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

  1. Կաղապար:Cite web
  2. Կաղապար:Cite web
  3. Կաղապար:Cite web
  4. Площадь сферического сегмента с центром на полюсе: S=2πrh=2πr2(1sinϕ), где ϕ — широта сечения сферы, h — высота сегмента, r — радиус сферы. Отношение этой площади к площади всей сферы: (1sinϕ)/2.
  5. Կաղապար:Cite web
  6. Կաղապար:Cite web
  7. Կաղապար:Cite web
  8. Կաղապար:Cite web