Ժուկովսկու թեորեմ

testwiki-ից
09:21, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Ժուկովսկու թեորեմ, հիդրոմեխանիկայի հիմնական թեորեմներից, ըստ որի հեղուկի կամ գազի հարթ–զուգահեռ հոսանքում գտնվող մարմնի վրա ազդող վերամբարձ ուժը պայմանավորված է շրջհոսվող մարմնին կապված մրրիկներով, որոնք առաջանում են հեղուկի մածուցիկության պատճառով։ Ձևակերպել է Նիկոլայ Ժուկովսկին (1904)։

Եթե անվերջ երկար գլանը ծնիչներին ուղղահայաց ուղղությամբ շրջհոսվում է անսեղմելի հեղուկի կարգավորված հարթ– զուգահեռ պոտենցիալ հոսանքով, ապա գլանի ծնիչի ուղղությամբ հատվածի երկարության միավորի վրա ազդող I վերամբարձ ուժը հավասար է միջավայրի ρ խտության, անվերջ հեռվում հոսանքի v արագության և շրջհոսվող գլանն ընդգրկող ցանկացած փակ եզրագծով արագության Γ շրջանառության արտադրյալին (I=ρvΓ):

Վերամբարձ ուժի ուղղությունն ստացվում է անվերջ հեռվում արագության վեկտորի ուղղությունից՝ այն ուղիղ անկյամբ շրջելով շրջանառության հակառակ ուղղությամբ։ Ժուկովսկու թեորեմը ճիշտ է նաև պրոֆիլը սեղմելի հեղուկի (գազի) մինչձայնային հոսանքով շրջհոսման դեպքում։ Հոսանքի ձայնային և գերձայնային արագությունների դեպքում Ժուկովսկու թեորեմ ընդհանուր տեսքով հնարավոր չէ ապացուցել։ Ժուկովսկու թեորեմի վրա են հիմնված թևի և թիավարման ժամանակակից տեսությունները։

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Արտաքին հղումներ