Կաղապար:Օրվա հոդված/Հոկտեմբերի 31, 2012 թ.

testwiki-ից
22:38, 24 օգոստոսի 2016 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
< Նախագիծ:Օրվա հոդված
Տարբեր հաճախություններով սինուսոիդային ալիքներ: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս ժամանակը
Տարբեր հաճախություններով սինուսոիդային ալիքներ: Հորիզոնական առանցքը ցույց է տալիս ժամանակը

Հաճախությունը պարբերական պրոցեսը նկարագրող ֆիզիկական մեծություն է, ցույց է տալիս միավոր ժամանակում կատարված պարբերական գործողությունների թիվը:

Սովորաբար նշանակվում է ν, f, ω և F տառերով: Միավորների միջազգային համակարգում հաճախության միավորը հերցն է՝ Հց (Hz): Հաճախությանը հակադարձ համեմատական մեծությունը կոչվում է պարբերություն: Այն ցույց է տալիս կրկնվող երևույթի տևողությունը: Օրինակ, եթե նորածին երախայի սիրտը բաբախում է րոպեում 120 անգամ, ապա բաբախումների պարբերությունը (երկու բաբախումների միջակայքը) կես վայրկյան է: Ինչպես ժամանակը, հաճախությունը ամենաճշգրիտ չափվող ֆիզիկական մեծություններից է. մինչև 10−17 հարաբերական ճշտությամբ:

Բնության մեջ կան տարբեր հաճախությամբ պարբերական պրոցեսներ՝ սկսած Կաղապար:Nobr-ից (Արեգակի պտտման հաճախությունը մեր գալակտիկայի կենտրոնի շուրջը) մինչև Կաղապար:Nobr (մեծ էներգիայով տիեզերական ճառագայթների դաշտի տատանումների հաճախությունը): շարունակել...Կաղապար:ՕՀ-Ենթագիր