Տիտանի հանքանյութեր

testwiki-ից
14:39, 15 դեկտեմբերի 2021 տարբերակ, 212.73.65.135 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Տիտանի հանքանյութեր, տիտանի բնական միներալային առաջացումներ, որոնցից մետաղի կոռոզիան տնտեսապես շահավետ է։

Կարևոր միներալներն են՝ իլմենիտը (43,7–52,8% TiO2), ռուտիլը, անատազը և բրուկիտը (94,2–99,0%), լեյկոքսենը (56,3–96,4%), լոպարիտը (38,3–41,0%), տիտանիտը (33,7– 40,8%)։ Տիտանի հանքանյութերի հանքավայրերը լինում են՝ մագմատիկ, էքսոգեն և մետամորֆոգեն։ Մագմատիկ հանքավայրերը կապված են գերհիմքային, հիմքային, ալկալային ապարների հետ և պարունակում են 7– 32% TiO2։ Խոշոր մագմատիկ հանքավայրեր հայտնի են Ռուսաստանում, Կանադայում, ԱՄՆ-ում։ Տիտանի հանքանյութերի էքսոգեն հանքավայրերի մեջ տարբերում են․ իլմենիտային և ռուտիլային՝ հողմահարման կեղևում (3–30% TiO2), իլմենիտի էլյուվիալ–դելյուվիալ և ալյուվիալ ցրոններ (0,5-25% TiO2), իլմենիտի, ռուտիլի առափնյա–ծովային ցրոններ (0,5–35% TiO2)։ Տիտանի հանքանյութերի հիմնական արդունաբերական տիպն են։ Խոշոր ցրոններ կան Ռուսաստանում, Ավստրալիայում, Հնդկաստանում։ Տիտանի հանքանյութեր, բացի տիտանիցից, սովորաբար պարունակում են երկաթ, վանադիում, Zr, TR, սելեն։

Կաղապար:ՀՍՀ