Լապլասի ձևափոխություն

testwiki-ից
13:40, 13 մարտի 2024 տարբերակ, imported>ԱշոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լապլասի ձևափոխություն, ձևափոխություն, որը t(0<t<) իրական փոփոխականի f(t) ֆունկցիային համապատասխանեցնում է p=σ+ir կոմպլեքս փոփոխականի F(p)=L(f)=0f(t)eptdt ֆունկցիա։

Լապլասի ձևափոխություն է կոչվում նաև F(p) ֆունկցիան։ Որոշ պայմանների դեպքում Լապլասի ձևափոխությունը հնարավոր է շրջել, այսինքն՝ գտնել այնպիսի L1 օպերատոր, որ f(t)=L1(F(p)): Լապլասի ձևափոխությունը կիրառվում է հավանականությունների տեսության սահմանային թեորեմներում, ուր կոչվում է բնութագրիչ ֆունկցիա։ Այդ կիրառությունը հիմնականում հիմնված է Լապլասի ձևափոխության հետևյալ հատկության վրա. L(0tf(u)g(tu)du)=L(f)L(g)=F(p)G(p), որը անկախ պատահական մեծությունների գումարի բնութագրիչ ֆունկցիան արտահայտում է գումարելիների բնութագրիչ ֆունկցիաներով։ Լապլասի ձևափոխությունը թույլ է տալիս հաստատուն գործակիցներով սովորական դիֆերենցիալ հավասարումը հանգեցնել հանրահաշվական հավասարման։ Օգտվելով Լապլասի ձևափոխությունից հնարավոր է մասնակի ածանցյալներով դիֆերենցիալ հավասարման փոփոխականների թիվը մեկով պակասեցնել։ Կիրառական մաթեմատիկայի շատ խնդիրներ լուծվում են Լապլասի ձևափոխության օգնությամբ։

Տես նաև

Կաղապար:ՀՍՀ