Լուսավորվածություն

testwiki-ից
15:21, 22 հունվարի 2024 տարբերակ, imported>ԱշբոտՏՆՂ
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Լուսավորվածություն օպտիկայում, տվյալ մակերևույթի վրա ընկնող ճառագայթման հոսքի մակերևութային խտությունը. E=ΦS (Φ–ն լուսային հոսքն է, S–ը՝ լուսավորվող մակերևույթի մակերեսը)։

Եթե լույսի աղբյուրի չափերը փոքր են մինչև լուսավորվող մակերևույթը եղած r հեռավորության համեմատությամբ, ապա Լուսավորվածությունը որոշվում է E=Icosαr2 առնչությամբ (Iն աղբյուրի լույսի ուժն է, α-ն՝ լուսային ճառագայթի անկման անկյունը)։ Լուսային հոսքի անհավասարաչափ բախշման դեպքում E=dΦdS, որտեղ dΦ–ն մակերևույթի dS տարրի վրա ընկնող տարրական հոսքն է։

Լուսավորվածության չափման միավորներն են լյուքսը (լք) և ֆոտը. 1 ֆոտը=104 լք։

Կաղապար:ՀՍՀ Կաղապար:Լուսանկար