Ուիլյամ Շենքս

testwiki-ից
16:02, 3 հոկտեմբերի 2024 տարբերակ, imported>InternetArchiveBot
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Անձ

Շանքսի π-ի մոտարկումը, հրատարակվել է 1853 թվականին

Ուիլյամ Շենքս (Կաղապար:ԱԾ)[1] բրիտանացի սիրողական մաթեմատիկոս։

Շենքսը հայտնի է իր π թվի հաշվարկով մինչև 707-րդ նիշը, որը կատարվել է 1873 թվականին, ինչը ճիշտ էր միայն առաջին 527 նիշի դեպքում[2]։ Այս սխալը ուղղվել է 1944 թվականին Դ. Ֆ. Ֆերգյուսոնի կողմից (մեխանիկական սեղանի հաշվիչի օգտագործմամբ)[3]։

Շենքսը ապրուստ էր վաստակում Հոութոն լե Սփրինգ դպրոցը ղեկավարելիս, ինչը նրան բավական ժամանակ էր թողնում իր նախասարության՝ մաթեմատիկական հաստատունները հաշվելու վրա։ Նրա առօրյան հետևյալն էր. նա ամբողջ առավոտ նոր թվեր էր հաշվում, իսկ հետո ամբողջ օրն անցկացնում էր առավոտը կատարած աշխատանքը ստուգելով։ Շենքսը օգտագործեց Մակինի բանաձևը՝ π-ն հաշվարկելու համար ։

π4=4arctan(15)arctan(1239)

Շենքսի հաշվարկները պարունակում էին π թվի ամենաշատ նիշերը մինչև թվային էլեկտրոնային համակարգչի հայտնվելը մոտ մեկ դար անց։

Շենքսը նաև հաշվարկել է e-ն և Էյլեր-Մասկերոնի γ հաստատունը շատ տասնորդական թվանշանների համար։ Նա հրապարակեց մինչև 60000 պարզ թվերի աղյուսակ և գտավ բնական լոգարիթմներ 2, 3, 5 և 10-ից մինչև 137 նիշերը ։

Շենքսը մահացել է Հոութոն լե Սփրինգում, Դուրհամ կոմսություն, Անգլիա, 1882 թվականի հունիսին, 70 տարեկան հասակում, և թաղվել է 1882 թվականի հունիսի 17-ին տեղի բլրի լանջին գտնվող գերեզմանատանը[4]։

Տես նաև

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ

  1. GRO Register of Deaths: JUN 1882 10a 252 HOUGHTON — William Shanks, aged 70
  2. Կաղապար:Cite news
  3. Կաղապար:Cite web
  4. Houghton le Spring Hillside Cemetery