Նիկելին

testwiki-ից
13:41, 15 մայիսի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Նիկելին, նիկելի կարմիր հրաքար, միներալ, նիկելի արսենիդ։ Քիմիական բաղադրությունը՝ NiAs։ Հաճախ պարունակում է Со-ի, Fe-ի, Sb-ի խառնուրդներ։ Բյուրեղագիտական համակարգը հեքսագոնային է։ Հիմնականում առաջացնում է հոծ հատիկավոր կամ ձողաձև զանգվածներ։ Գույնը՝ գունատ պղնձի կարմիր, փայլը՝ մետաղական։ Էլեկտրականության լավ հաղորդիչ է։ Կարծրությունը՝ 5–5,5, խտությունը՝ 7800կգ/մ³։ Օքսիդացման զոնայում հեշտությամբ հողմահարվում է, փոխարկվում վառ կանաչ երկրորդային միներալի՝ աննաբերգիտի (Ni[AsO4]28H2O)։ Հանդիպում է գերհիմքային ինտրուզիվ ապարներում՝ քրոմիտի հետ, պղինձ–նիկելային, Ni–Со և Ag–Ni–Со ֆորմացիայի հանքավայրերում։ Կա ՌԴ–ում (Կեմերովոյի մարզ, Տուվայի ԻՍՍՀ), ԳԴՀ–ում, ԱՄՆ–ում, Կանադայում։ Զգալի կուտակումների դեպքում նիկելի ստացման արժեքավոր հանքանյութ է։

Կաղապար:ՀՍՀ