Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդ

testwiki-ից
11:19, 23 հուլիսի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Oքսիդավերականգնման ռեակցիան

Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդ, ՆԱԵ, երկֆոսֆոպիրիդին–նուկլեոտիդ (ԵՊՆ), կոֆերմենտ, գտնվում է բոլոր կենդանի բջիջներում, մտնում է դեհիդրոգենազների խմբի ֆերմենտների կազմի մեջ։ Հայտնաբերել են 1904-ին անգլիացի կենսաքիմիկոսներ Ա․ Գարդենը և Ու․ Յոնգը խմորասնկերի հյութում, իսկ կառուցվածքը պարզել են Օ․ Վարբուրգը և Հ․ Էյլերը (1936)։

Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը կազմված է ադենինից, նիկոտինաթթվի ամիդից, ռիբոզ ածխաջրի և ֆոսֆորաթթվի երկուական մնացորդներից, քիմիական բանաձևը՝ C21H27N7O14P2։ Մյուս կարևորագույն կոֆերմենտը՝ նիկոտին ամիդադենիներկնուկլեոտիդ– ֆոսֆատը (ՆԱԵՖ), մոլեկուլում պարունակում է ֆոսֆորաթթվի ևս մեկ մնացորդ։

Նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը կենդանի բջիջներում մասնակցում է օքսիդացման ֆերմենտային ռեակցիաներին, օքսիդացող նյութերից ընդունում է ջրածին և երկու էլեկտրոն։ Վերականգնված նիկոտինամիդադենիներկնուկլեոտիդը (ՆԱԵ–H) ընդունակ է դրանք փոխադրել այլ նյութերի վրա։

ՆԱԵՖ, բացի ֆերմենտային օքսիդավերականգնման ռեակցիաներից, մասնակցում է նաև ֆոտոսինթեզի ժամանակ ընթացող ռեակցիաներին։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ