Կորության շառավիղ (օպտիկա)

testwiki-ից
12:41, 25 հուլիսի 2024 տարբերակ, imported>Մարտուն Պողոսյան
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search
Կորության շառավղի օպտիկական նախագծման համար պայմանական բանաձև

Կորության շառավիղ (ROC), ունի հատուկ իմաստ օպտիկական նախագծման մեջ: Գնդային ոսպնյակի կամ հայելու մակերեսը ունի կորության կենտրոն, որը տեղակայված է օպտիկական առանցքի երկայնքով կամ շեղված է նրանից: Ոսպնյակի մակերեսի գագաթը գտնվում է տեղական օպտիկական առանցքի վրա: Գագաթից մինչև կորության կենտրոն հեռավորությունը մակերևույթի կորության շառավիղն է[1][2]։

Օպտիկական շառավիղի պայմանական բանաձևը հետևյալն է`

  • Եթե գագաթը գտնվում է կորության կենտրոնի ձախ կողմում, ապա շառավիղը դրական է:
  • Եթե գագաթը գտնվում է կորության կենտրոնի աջ կողմում, ապա շառավիղը բացասական է:

Այսպիսով, երբ դիտում ենք երկկողմանի ոսպնյակը կողքից, ձախ մակերևույթի շառավիղը դրական է, իսկ աջ շառավիղը բացասական:

Շատ բուհական ֆիզիկայի դասագրքերում օգտագործվում է Գաուսյան պայմանական բանաձևը, որտեղ ոսպնյակի ուռուցիկ մակերևույթները միշտ դրական են[3]։

Ոչ գնդային հարթություն

Ոսպնյակների ոչ գնդային հարթություն ունեցող օպտիկական մակերեսները նույնպես ունեն կորույթան շառավիղ: Այս մակերեսները սովորաբար նախագծվուն են այնպես, որ դրանց հարթությունը նկարագրվում է հետևյալ հավասարմամաբ:

z(r)=r2R(1+1(1+K)r2R2)+α1r2+α2r4+α3r6+,

որտեղ ենթադրվում է, որ z֊ը օպտիկական առանցքն է, z(r)֊ը հանդիսանում է կորությունը, այսինքն մակերևույթի գագաթից հեռավորությունը z - բաղադրիչով, որը գտնվում է առանցքից r հեռավորության վրա:Եթե α1֊ը և α2֊ը հավասար են զրոյի, ապա R֊ը հանդիսանում է կորության շառավիղը և K֊ն կոնիկ հաստատունը, որոնք չափվում են գագաթում (որտեղ r=0): Հավասարման αi գործակիցները նկարագրում են մակերևույթի շեղումը առանցքային համաչափ քառակուսային մակերեսից, որը սահմանված է R և K արժեքներով[2] ։

Ծանոթագրություններ