Մայքլ Աթիա

testwiki-ից
12:03, 15 հոկտեմբերի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:Տեղեկաքարտ Գիտնական Սըր Մայքլ Ֆրենսիս Աթիա (Կաղապար:Lang-en, Կաղապար:ԱԾ), բրիտանացի մաթեմատիկոս, փիլիսոփայության դոկտոր (1955), Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր (1963–69, 1973–90)։ Լոնդոնի թագավորական ընկերության նախագահ (1990-1995, անդամ 1962-ից) և Էդինբուրգի թագավորական ընկերության նախագահ (2005-2008), Լեսթերի համալսարանի ռեկտոր (1995-2005): Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր (1997 թվականից), բազմաթիվ ակադեմիաների անդամ է եղել և արժանացել է բազմաթիվ պատվոգրերի, մասնավորապես՝ Ֆիլդսի մեդալի (1966թ.) և Աբելի մրցանակի (2004 թվական): Նա Լեոպոլդինայի անդամ (1977) է, ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի և Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ (երկուսն էլ՝ 1978 թվականից)[1], Ամերիկյան փիլիսոփայական ընկերության (1991)[2], Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի (1994)[3]։ Իր ժամանակի ամենանշանավոր մաթեմատիկոսն է[2]։

Կենսագրություն

Ծնվել է ուղղափառ հավատքի լիբանանցի գրող Էդվարդ Աթիայի և շոտլանդացի մոր ընտանիքում: 1934-1941 թվականներին սովորել է նախակրթարան Խարթումում (Սուդան), 1941-1945 թվականներին սովորել է Կահիրեի Վիկտորիա վարժարանում։ Հետո նա վերադարձել է Անգլիա և սովորել Մանչեսթերի դպրոցում[4][5]։ 1947 թվականին ընդունվել է Քեմբրիջի Թրինիթի քոլեջը, իսկ 1955 թվականին Ուիլյամ Հոջի ղեկավարությամբ պաշտպանել է հանրահաշվական երկրաչափության մեջ տոպոլոգիական մեթոդների որոշ կիրառություններ թեմայով ատենախոսություն[6]։

1955 թվականի հուլիսի 30-ին Աթիան ամուսնացել է Լիլի Բրաունի հետ, որից նա ունեցավ երեք որդի[7]։ Մինչեւ 1963 թվականը դասավանդել է Քեմբրիջի համալսարանում, որից հետո հեղինակավոր պաշտոն է ստացել Օքսֆորդի համալսարանում։ Օքսֆորդում մնաց մինչև 1990 թվականը, ընդմիջելով 1955-1956 թվականներին և 1969-1972 թվականներին, երբ Հեռանկարային հետազոտությունների ինստիտուտի պրոֆեսոր էր։ Հետո նա վերադարձավ Քեմբրիջ[8]։

1995-2005 թվականներին եղել է Լեսթերի համալսարանի ռեկտոր։ Հետագայում Էդինբուրգի համալսարանի պատվավոր պրոֆեսոր։

Եղել է Լոնդոնի մաթեմատիկական ընկերության (1974–1976), Լոնդոնի թագավորական ընկերության (1990–1995, անդամ 1962-ից) և Էդինբուրգի թագավորական ընկերության (2005–2008), ինչպես նաև Պագուոշյան գիտնականների շարժման (1997–2002) նախագահ: 1983 թվականին նա դարձել է Երրորդ աշխարհի պետությունների համաշխարհային գիտությունների ակադեմիայի՝ այժմ՝ Գիտությունների համաշխարհային ակադեմիայի (TWAS)[9] 42 հիմնադիր անդամներից մեկը: Եղել է Բրիտանական հումանիստական ​​ասոցիացիայի անդամ[5]։ Ստորագրել է «Գիտնականների նախազգուշացումը մարդկությանը» (1992)[10]:

Ամերիկյան փիլիսոփայական ընկերության կայքում նրան նկարագրում են որպես «իր ժամանակի մեծագույն մաթեմատիկոսներից մեկը, նա հիմնարար ներդրում է ունեցել մաթեմատիկայի բազմաթիվ ոլորտներում, հատկապես՝ տոպոլոգիայի, երկրաչափության և վերլուծության մեջ»[2][11]։

Մաթեմատիկական աշխատանքներ

Աթիայի՝ մինչև 1958 թվականը գրված ստեղծագործությունները հիմնականում նվիրված էին հանրահաշվական երկրաչափությանը։ 1954 թվականին նա արժանացել է Սմիթի մրցանակի ՝ փնջերի տեսության լեզուն գծային մակերեսների ուսումնասիրության մեջ կիրառելու համար[7]։ Փրինսթոնում աշխատելու ընթացքում նա դասակարգեց վեկտորային շերտազատումը էլիպսային կորի վրա՝ ցույց տալով, որ ցանկացած այդպիսի շերտազատումը բացվում է անկրճատելիների ուղղակի գումարի[7]:

Հիմնական աշխատանքները վերաբերում են հանրահաշվական տոպոլոգիային, որում Ալեքսանդր Գրոտենդիքի աշխատությունների ազդեցության տակ և Ֆրիդրիխ Հիրզեբրուխի հետ համագործակցությամբ նա ստեղծել է K տեսությունը հրաժարվելով սովորական կոհոմոլոգիայից՝ որպես հիմնական հոմոտոպիայի ինվարիանտի և փոխարինելով դրանք այսպես կոչված K ֆունկտորով (կառուցում է ընդհանրացված կոհոմոլոգիայի տեսության առաջին օրինակը): K-տեսության օգնութամբ Ռաուլ Բոտի հետ միասին ապացուցեց Աթիա-Բոտի ֆիքսված կետի թեորեմը և Իզադոր Սինգերի հետ միասին էլիպսային օպերատորի ինդեքսի թեորեմը, որը լուծեց Իսրայել Գելֆանդի առաջադրած խնդիրը 1950-ական թվականներին։ Այս թեորեմը նպաստեց տոպոլոգիայի և դիֆերենցիալ հավասարումների տեսության միջև նոր կապերի հայտնաբերմանը[4], որի շնորհիվ հայտնվեց տոպոլոգիայի նոր բաժին՝ ինդեքսի տեսություն[12][13]։ Աթիան և Բոթը նաև ընդհանրացրել են Իվան Պետրովսկու դասական արդյունքները հիպերբոլիկ մասնակի դիֆերենցիալ հավասարումների վերաբերյալ։

1977 թվականից հետո գրված գիտնականի աշխատություններից շատերը նվիրված են մաթեմատիկական ֆիզիկային, հատկապես կարևոր է նրա աշխատանքը չափիչ դաշտերի ոլորտում։ Մասնավորապես, այլ հեղինակների հետ նա նկարագրել է բոլոր հնարավոր ինստանտոնները քառաչափ Էվկլիդեսյան տարածության մեջ։

2010-ականների երկրորդ կեսին նա մի քանի անգամ հայտարարել է, որ անսպասելիորեն պարզ լուծումներ է գտել հայտնի մաթեմատիկական խնդիրների համար, օրինակ՝ 2018 թվականի սեպտեմբերին նա հայտարարել է Ռիմանի վարկածի ապացույցը, սակայն այդ հայտարարությունները թերահավատության են արժանացել մաթեմատիկական հանրության կողմից[14]:

Ամենահայտնի ուսանողներից են Սայմոն Դոնալդսոնը, Ջորջ Լուստիգը և Նայջել Հիչինը։

Պարգևներ

  • Սմիթի մրցանակ (1954)
  • Ֆիլդսի մեդալի (1966)
  • Թագավորական մեդալ(1968)
  • Baker Lecture (1975)
  • Solomon Lefschetz Memorial Lecture (1976)
  • Դե Մորգանի մեդալ (1980)
  • Ֆելտրինելիի մրցանակ(1981)
  • Ֆեյսալ թագավորի միջազգային մրցանակ (1987)
  • Քոփլիի մեդալ (1988)
  • Գիբսի դասախոսություն (1991)
  • Բենջամին Ֆրանկլինի մեդալ (1993)
  • Չեռնսկիի հրավիրյալ պրոֆեսոր (1996)
  • Շրյոդինգերի դասախոսություն (Լոնդոնի կայսերական քոլեջ) (1997)
  • Euler Lecture (2002)
  • Աբելի մրցանակ (2004, Ի. Սինգերի հետ համատեղ)[15]
  • Քելվինի դասախոսություն (2006)
  • Ֆրանսիայի գիտությունների ակադեմիայի մեծ մեդալ(2010).

Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիայի պատվավոր արտասահմանյան անդամ (1969)։ Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի(1992), Վրաստանի Գիտությունների ակադեմիայի (1996) օտարերկրյա անդամ [16]։ 2012 թվականից նա Ամերիկյան մաթեմատիկական ընկերության[16], Նորվեգիայի գիտությունների և գրականության ակադեմիայի (2001), Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիայի (1972), Ավստրալական գիտությունների ակադեմիայի (1992), Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիայի (1993), Վենեսուելայի գիտությունների ակադեմիայի (1997), Եվրոպական ակադեմիայի (1988) անդամ է[17]։ Իռլանդական թագավորական ակադեմիայի պատվավոր անդամ (1979)։

Ծանոթագրություններ

Կաղապար:Ծանցանկ

  1. Կաղապար:Книга
  2. 2,0 2,1 2,2 Կաղապար:Cite web
  3. Կաղապար:Сотрудник РАН
  4. 4,0 4,1 Science Lives: Michael Atiyah Կաղապար:WebarchiveԿաղապար:Ref-en, Simons Foundation — биография и видеоинтервью о красоте в математике.
  5. 5,0 5,1 Professor Sir Michael Atiyah OM FRS. Կաղապար:WebarchiveԿաղապար:Ref-en, British Humanist Association.
  6. Կաղապար:MathGenealogy.
  7. 7,0 7,1 7,2 Atiyah, Michael F. (1988a), Collected works. Vol. 1 Early papers: general papers. — Oxford Science Publications, The Clarendon Press Oxford University Press, ISBN 978-0-19-853275-0, MR 951892
  8. Կաղապար:MacTutor Biography
  9. https://twas.org/twass-42-founding-members Կաղապար:Webarchive.
  10. Կաղապար:Cite web
  11. «One of the greatest mathematicians of his times, Sir Michael Atiyah made fundamental contributions to many areas of mathematics, but especially to topology, geometry and analysis.» (American Philosophical Society Site)
  12. Weisstein, Eric W. Index Theory Կաղապար:WebarchiveԿաղապար:Ref-en на сайте Wolfram MathWorld.
  13. Записки курса лекций по теории индекса в Парижском университетеԿաղապար:Недоступная ссылкаԿաղապար:Ref-en
  14. Կաղապար:Cite web
  15. Atiyah and Singer Receive 2004 Abel Prize Կաղապար:Webarchive, American Mathematical Society.
  16. 16,0 16,1 Կաղապար:Cite web
  17. Կաղապար:Cite web