Նիտրիլներ

testwiki-ից
09:38, 20 սեպտեմբերի 2024 տարբերակ, imported>23artashes
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Կաղապար:ՎՏՔ Նիտրիլներ, կարբոնաթթուների, ցիանական միացություններ, RCN, ցիանաջրածնական թթվի օրգանական ածանցյալներն են։ Պարզագույն ներկայացուցիչը ցիանաջրածինն է՝ HCN։ Ալիֆատիկ շարքի նիտրիլները տհաճ հոտով հեղուկ կամ բյուրեղային նյութեր են։ Պարզագույն արոմատիկ նիտրիլը՝ C6H5CN (բենզանիտրիլ), դառը նշի համով, անգույն հեղուկ է։ Նիտրիլները խիստ ռեակցիոնունակ են, քիմիական հատկությունները պայմանավորված են ազոտի ատոմի մոտ չօգտագործված էլեկտրոնային զույգի առկայությամբ և CN կապի բևեռացվածությամբ։ Թթուների և ալկալիների ազդեցությամբ նիտրիլները հիդրոլիզվում են, ակտիվ ջրածնով վերականգնվում են մինչև առաջնային ամինների։ Նիտրիլներ ստանում են կարբոնաթթվի ամիդից կամ ամոնիումային աղից ջուր պոկելով կամ ալկիլհալոգենիդի և KCN-ի փոխազդեցությամբ։ Նիտրիլները բազմաթիվ օրգանական նյութերի ստացման ելանյութեր են։ Չհագեցած ածխաջրածինների նիտրիլները պոլիմերվում են. ակրիլանիտրիլից ստանում են պոլիակրիլանիտրիլային մանրաթել, մետակրիլանիտրիլից՝ օրգանական ապակի։ Նիտրիլների կառուցվածքային (տարածական) իզոմերները (RN+C) կոչվում են իզոնիտրիլներ։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:Օրգանական միացություններ Կաղապար:ՀՍՀ