Նիտրիֆիկացում

testwiki-ից
13:26, 20 սեպտեմբերի 2024 տարբերակ, 212.73.65.250 (քննարկում)
(տարբ) ←Նախորդ տարբերակ | Ընթացիկ տարբերակ (տարբ) | Հաջորդ տարբերակ→ (տարբ)
Jump to navigation Jump to search

Նիտրիֆիկացում, (< նիտր․․․․ և լատ․ facere–կատարել), նիտրացում, նիտրացնող բակտերիաներով հողում, ջրամբարների ջրում պարունակվող ամոնիումային աղերի վերածումը բույսերի կողմից յուրացվող նիտրատների։ Նիտրիֆիկացումով ավարտվում է ամոնիֆիկացումով սկսվող ազոտի օրգանական միացությունների հանքայնացումը։ Ընթանում է 2 փուլով, սկզբում նիտրիտային բակտերիաների (Nitrosomonas) միջոցով ամոնիում իոնն օքսիդանում է մինչև նիտրիտ իոնի, որը նիտրիտային բակտերիաներով (Nitrobacter) օքսիդացվում է նիտրատ իոնի։ Նիտրիֆիկացումը ընթանում է հողի pH=59 պայմաններում։ Նիտրացնող բակտերիաները աերոբ օրգանիզմներ են, և հողում օդի անբավարար քանակությունն արգելակում է նիտրիֆիկացում։ Հողի լավ մշակումը բարելավում է աերացիան, նպաստում նիտրիֆիկացմանը։

Արտաքին հղումներ

Կաղապար:Արտաքին հղումներ Կաղապար:ՀՍՀ