Նման պատկերներ
Նման պատկերներ, պատկերների նմանություն, երկրաչափական հասկացություն, որը բնութագրում է պատկերների միևնույն ձևի լինելը՝ անկախ չափերից: Ավելի խիստ սահմանումը հետևյալն է. պատկերը կոչվում է նման պատկերին՝ նմանության գործակցով ḵ , եթե -ի և -ի կետերի միջև կարելի է հաստատել այնպիսի փոխմիարժեք համապատասխանություն, որ -ի ցանկացած երկու և կետերի հեռավորության այդ կետերին համապատասխան (-ի) և կետերի հեռավորության հարաբերությունը հավասար է -ի:
Պատկերների նմանությունն ունի հետևյալ հատկությունները՝
- ա) ,
- բ) եթե ḵ , ապա ḵ
- գ) եթե ḵ ḵ, ապա ḵ′ :
Նման պատկերների մակերեսների հարաբերությունը հավասար է նմանության գործակցի քառակուսուն, իսկ ծավալների հարաբերությունը՝ խորանարդին:
Նման պատկերներ հասկացության հետ սերտորեն կապված է նմանության ձևափոխություն հասկացությունը. հարթության (տարածության) այնպիսի արտապատկերումն ինքն իր վրա, որի դեպքում հարթության (տարածության) ցանկացած և կետերը արտապատկերվում են այնպիսի և կետերի, որ և հեռավորությունների հարաբերությունը միևնույն թիվն է (կախված չէ և -ից), կոչվում է նմանության ձևափոխություն ( գործակցով):
Նմանության ձևափոխության դեպքում պատկերներն անցնում են իրենց նման պատկերների: Նմանության ձևափոխությունները խումբ են կազմում և աֆինական ձևափոխությունների մասնավոր դեպքն են: Պատկերների նմանությունը կիրառվում է մոդելավորման, գծագրության մեջ, քարտեզային գործում: